Items filtered by date: Երկուշաբթի, 08 Հուլիսի 2019

Տարեսկզբից մինչև այսօր քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է 13 մահվան դեպք: Դրանց գերակշիռ մասը եղել են սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով: Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալը ներկայացրել է վիճակագրություն և վստահեցրել, որ անցած տարիների համեմատ այս տարի ինքնասպանության դեպքերը նվազել են: ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները մտահոգիչ են համարել մահվան դեպքերի թիվը: Ըստ նրանց՝ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառը օդափոխության համակարգի բացակայությունն ու դատապարտյալների պահման պայմաններն են: ՀԿ ներկայացուցիչները բարձրաձայնել են նաև դատապարտյալներին մատուցվող բժշկական ծառայության, բուժսպասարկման հասանելիության բազմաթիվ խնդիրների մասին:

Երկուշաբթի, 08 Հուլիսի 2019 20:19

Էպիկենտրոն 08.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Սինգապուրի նախագահի ու վարչապետի հետ: Գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև կնքվել է չորս տարբեր փաստաթուղթ զբոսաշրջության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում գործակցության վերաբերյալ: Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են նաև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի տրվել է պաշտոնական ճաշ: Այցի մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է բնապահպահպանական  իրավախախտումների պատժամիջոցների ծանրացման հարցը: Նիստի օրակարգում է եղել նաև Շրջակա միջավայրի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը: Ինչո՞վ է պայմանավորված նախագծերի ընդունման հրատապությունը, մեր գործընկեր Վաչիկ Գրիգորյանին պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը: 

Առավոտից ամբողջ համաշխարհային մամուլը խոսում է վրացի հաղորդավարի անվայել արարքի մասին: Գեորգի Գաբուրիան Ռուսթավի 2-ի ուղիղ եթերում հայհոյել էր Ռուսաստանի նախագահին, ինչին հետևել էր ռուսական կողմի կոշտ արձագանքը: Մինչև Վրաստանի իշխանությունը փորձում է կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խաթարումը, որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: Հարաբերությունների սրացման ֆոնին էլ վրացական ավիաընկերություններն ավելացնում են դեպի Երևան չվերթների թիվը:

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական պատահարից տուժած քաղաքացիներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ ծանր: Նա կյանքին սպառնացող վնասվածքներ ունի: Վթարի հստակ պատճառներ դեռ չկան, կան միայն վարկածներ: Դրանց մասին այսօր խոսել է Արտակարգ իրավիճակների նախարարը: «Ճիշտ կլիներ, որ մարդատար տրանսպորտային միջոցներն օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որպեսզի վթարի դեպքում մեծ բռնկում չառաջանա»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նրա, վարորդները գազ ու բենզին են օգտագործում, որովհետև դրանք էժան են: Ցոլակյանն արձանագրել է նաև, որ շատ մեքենաներ գործունեություն են ծավալում առանց տեխզննում կատարելու: Տրանսպորտի խնդրին երթևեկության անվտանգության համատեքստում այսօր անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը՝ հերթական խորհրդակցության ժամանակ:

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Հայաստանի երեք քաղաքացիները տեղափոխվել են Երևան, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը ծայրահեղ ծանր է Թբիլիսիի հիվանդանոցում գտնվող երկու քաղաքացիների վիճակը:Նրանցից մեկը վթարի ենթարկված մեքենայի վարորդն է, որին գիշերը վիրահատել են: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ հայ և վրացի մասնագետներն այժմ քննարկում են սանիտարական ուղղաթիռով նրան Հայաստան տեղափոխելու հարցը: ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողներին ասել է, որ իր կարծիքով ողբերգական վթարի մեղավորը եղել է մեքենայի վարորդը, քանի որ ուղևորների թիվը գերազանցել է թույլատրելի քանակը:

Երկուշաբթի, 08 Հուլիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 08.07.2019

Published in Մուլտիկնիկ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է MMA-ի և K1-ի «Միքս ֆայթ» 42 միջազգային մրցաշարը, որն առանձնացել է աննախադեպ մարտական շոուով ու դիտարժան մենամարտերով: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ կայացած մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իսպանիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները: Մրցաշարի ընթացքում կայացել է նաև «Իսկա» ինտերկոնտինենտալ գոտու մենամարտ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։