Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Փետրվարի 2019

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հերթական մեծ անակնկալն է մատուցում իր հեռուստադիտողին: Ընդառաջ գնալով բազմահազար ֆուտբոլասերների խնդրանքներին՝ «Կենտրոնը» ձեռք է բերել ֆուտբոլի Իսպանիայի Թագավորական Գավաթի՝ COPA DEL REY-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների ցուցադրման բացառիկ իրավունքը: Այսօր՝ ժամը 23:55-ին, կիսաեզրափակիչ առաջին խաղում մենք կցուցադրեք ֆուտբոլային աշխարհի ամենասպասված դիմակայություններից մեկը՝ Էլ կլասիկոն: Կամպ Նոու մարզադաշտում կատալոնական Բարսելոնան ընդունելու է Մադրիդի Ռեալին: Կկարողանա՞ն արդյոք Սանտյագո Սոլարիի սաները ռեվանշի հասնել Էռնեստո Վալվերդեի թիմի նկատմամբ. հարցի պատասխանը փորձել է իմի բերել «Էպիկենտրոնի» սպորտային մեկնաբանը:

«Գազի սակագնի փոփոխության հարցը քննարկվում է բոլոր ուղղություններով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վախթանգ Միրումյանը: Նա, սակայն, հանրությանը մտահոգող հարցերին սպառիչ պատասխաններ չի տվել՝ նշելով, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Իսկ մինչև այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիային» տեղեկատվության ներկայացման սահմանված ժամկետները խախտելու համար նախազգուշացում է տվել:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օդեսայում «Լիգա սմեխա» միջազգային հեղինակավոր փառատոնից հաղթանակով հայրենիք վերադարձած «Մուլտի Արմյանե» թիմին: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երիտասարդներին հաղթանակի կապակցությամբ և կարևոր համարել թիմային աշխատանքը, որի շնորհիվ էլ հնարավոր եղավ հասնել մեծ հաջողությունների: Մրցույթին մասնակցող 245 թիմերից ընտրվել է 21-ը, որոնց թվում է նաև «Մուլտի Արմյանե» թիմը: Մոտ 20 օրից Հայաստանը ներկայացնող թիմը կմասնակցի գալա համերգին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։