Items filtered by date: Երկուշաբթի, 28 Հունվարի 2019
Երկուշաբթի, 28 Հունվարի 2019 21:23

Սեյրան Օհանյանը կկալանավորվի՞

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իշխանությունից և որևէ մեկից նեղացած չէ: Հայկական բանակի օրվա առթիվ անցկացվող միջոցառման ժամանակ, ի պատասխան լրագրողների հարցերին, նա հայտնել է, որ 2008թ-ի հետընտրական միջոցառումներին բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Հարցին, թե կկալանավորվի արդյոք պաշտպանության նախկին նախարարը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ խոսել է Մանվել Գրիգորյանի գործի և իր հնարավոր հրաժարականի մասին: Բանակի օրվան նվիրված միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա, սակայն, լրագրողների հարցերին չի պատասխանել, միայն շնորհավորել է բանակի տոնը և հեռացել:

Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքն ու արդյունաբերական արտադրանքը 2018 թվականին աճել են: Միության անդամ առանձին երկրների ցուցանիշները գերազանցել են նույնիսկ միության ցուցանիշները: Հայաստանը երկու դեպքում էլ առաջատարների թվում է: Մեր երկիրը լավ ցուցանիշ է գրանցել նաև ԵԱՏՄ շուկա ապրանքների արտահանման ծավալներով: Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հետխորհրդային տարածքի խոշորագույն տնտեսական կառույցի 2018 թվականի ցուցանիշներն ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

Խարդախության և կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող HAYNEWS.AM լրատվական կայքի պատասխանատու, «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահն օրենքի ու հանրության անտարբերության հետևանք է: Այս կարծիքին է նրա փաստաբանը: Վահե Արմենակյանը նշել է, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, սակայն ամենայն հավանականությամբ Եղիազարյանի ընտանիքի անդամները կբողոքարկեն նրա մահվան հանգամանքը: Փաստաբան Արմենակյանի պնդմամբ՝ դատավորի գործողությունները կաշկանդված էին, քանի որ օրենքի պահանջներից դուրս էր նրա որոշումը՝ Եղիազարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա համար երկու պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը: Մհեր Եղիազարյանի գործին անդրադարձել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու արդարադատության նախարարը:

Առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին նաև Ապրիլյան պատերազմի հերոսների հարազատները: Հոգեհանգստյան կարգ է մատուցվել Արմենակ Ուրֆանյանի շիրիմի մոտ: Այսօր կապիտան Ուրֆանյանը կդառնար 29 տարեկան: Նրա մայրը` Համեստ Ներսիսյանն ասել է, որ Արմենակն առանձնակի հպարտությամբ էր ծառայում բանակում նաեւ նրա համար, որ հենց Զինված ուժերի կազմավորման օրն էր ծնվել: Սասուն Մկրտչյանի մայրը` Նարինե Կիրակոսյանն էլ ասել է, որ թեեւ Սասունը ֆիզիկապես ներկա չէ, բայց երկնքում էլ հաստատ զգում է, որ բանակը հզոր է նաեւ իրենց հերոսական քայլով: «Միաժամանակ ցավ եւ հպարտություն է լինել Եռաբլուրում»,-ասել են հերոսներ ծնած մայրերը ` խաղաղություն ու անամպ երկինք մաղթելով հայրենիքին ու մեր բոլոր զինվորներին:

Պետական պարգևներ զինծառայողներին, ազատամարտիկներին, նաև հետմահու: Հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ օրվա հերոսներին է պարգևատրել Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական բանակը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Հաղթանակները բազում են եղել, լեգենդար հերոսները՝ շատ: Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ կայացել է հայկական բանակը, խոնարհվել կյանքը հանուն բանակի զոհածների հիշատակի առաջ:

Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան այրերը ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Եռաբլուրում հնչել է Հայաստանի պետական օրհներգը: Պաշտոնատար այրերը նաև շփվել են լրագրողների հետ: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Արցախի խնդրի կարգավորման ընթացքի մասին, ընդգծել է՝ Հայաստանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից չի հրաժարվել, դրանց ավելացել է նաև Դուշանբեն, և շփման գծում հասել ենք հանգիստ վիճակի:

Հայ զինվորը հաղթանակներ է տոնում ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ խաղաղ պայմաններում: Մեկ անգամ չէ, որ մեր  զինվոր մարզիկները լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային մրցահարթականերում՝ բարձր պահելով ոչ միայն հայկական սպորտի, այլև հայկական բանակի պատիվը: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը հանդիպել է բազկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Դադիկյանին, ով, ծառայելով հայոց բանակում, դարձել է աշխարհի չեմպիոն: Ավելին՝ մեր զինվոր մարզիկը չեմպիոնական տիտղոսը նվաճել է Թուրքիայում:  

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանը կդառնար 29 տարեկան: Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հերոսներին…

Երկուշաբթի, 28 Հունվարի 2019 10:28

Էպիկենտրոն 28.01.2019

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։