Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հունվարի 2019
Երեքշաբթի, 15 Հունվարի 2019 00:25

Էպիկենտրոն 14.01.2019

Published in Էպիկենտրոն

Այսօր անդրանիկ նիստն է գումարել յոթերորդ գումարման Ազգային ժողովը: Նիստը սկզբում վարել է  ամենատարեց պատգամավոր՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Ողջույնի խոսքով են հանդես եկել  Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախագահ Արմեն Սարգսյանը: Միաձայն Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Խորհրդարանական ուժերը նաև  ներկայացրել են ԱԺ փոխխոսնակների իրենց թեկնածուներին: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: Իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի:  Խորհրդարանի փոխնախագահներին պատգամավորներն  ընտրելու են վաղը, ինչից  հետո նաև հայտնի կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները: Ի դեպ, օրվա երկրորդ կեսին խորհրդարանում է եղել նաև նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում կրկին հետաձգվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ գլխավոր դատախազության բողոքի քննությունը: Նիստին զուգահեռ, դատարանի մոտ կրկին ցուցարարներ են հավաքվել` պահանջելով ձերբակալել Գրիգորյանին: Երթի մասնակիցներին նաեւ փաստաբաններ են միացել: Ցուցարարները հայտնել են, որ դժգոհ են նաեւ Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի գործողություններից: Հետաձգված նիստին հաջորդել է ցուցարարների պահանջը` հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ բողոքի քայլերթը:

Դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր պետք է քննվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Դատարանը միևնույն ժամանակ պետք է քններ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը: Երկրորդ նախագահի պաշտպանական կողմը, սակայն,  ինքաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արթուր Մկրտչյանին: Դատարանը մերժել է միջնորդությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է Խորհրդարանում»,- այսօր ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն կողմ է լինելու բոլոր այն նախագծերին, որոնք օգուտ են ժողովրդին, և դեմ է լինելու բոլոր այն հարցերին, որոնք չեն նպաստում երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և պետության հզորացմանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, խոսել հրատապ խնդիրների առնչությամբ  իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումների մասին: Իսկ մինչև ԱԺ առաջին նիստի մեկնարկը, ԲՀԿ ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության նիստ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժողովրդի ձայնն է Խորհրդարանում»,- այսօր ԱԺ անդրանիկ նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ն կողմ է լինելու բոլոր այն նախագծերին, որոնք օգուտ են ժողովրդին, և դեմ է լինելու բոլոր այն հարցերին, որոնք չեն նպաստում երկրի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը և պետության հզորացմանը: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի, խոսել հրատապ խնդիրների առնչությամբ  իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումների մասին: Իսկ մինչև ԱԺ առաջին նիստի մեկնարկը, ԲՀԿ ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել խմբակցության նիստ:

23 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժկական համալսարանի դասախոսները և տարբեր բուժհաստատությունների բուժաշխատողներ պահանջել են ներում չշնորհել մարդասպան Մհեր Ենոքյանին: Նրանք անցկացրել են նաև ստորագրահավաք, որը վարչապետին ուղղված նամակի հետ հանձել են կառավարության ներկայացուցչին: Աղաջանով ընտանիքի անդամները կառավարությանն ուղղված նամակում հանդիպում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Երկրի նախագահը հրամանագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Երկրի ղեկավարները Հանրապետության նախագահի նստավայրում քննարկել են նոր իշխանությունից հասարակության ակնկալիքներն ու դրանք արդարացնելու ճանապարհները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի հանդեպ ունեցած իր պարտավորությունները: «Իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի ինստիտուցիոնալ երաշխիքներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ձմեռային Ծաղկաձորն այս օրերին մարդաշատ է: Այն վաղուց դարձել է հայկական զբոսաշրջության այցեքարտը, իսկ ահա Ծաղկաձորի ճոպանուղին ոչ միայն հնարավորություն է տալիս հիանալ բնության գեղեցկությամբ, այլև լայն հնարավորություններ է ընձեռում ձմեռային մարզաձևերի սիրահարների համար: Ծաղկաձորում է եղել նաև մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանն, ով ոչ միայն անձամբ է վայելել մեր դահուկասպորտի հնարավորությունները, այլև լսել ծաղկաձորյան գեղեցիկ ձմեռը վայելող մեր հայրենակիցներին ու զբոսաշրջիկներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։