ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն այսօր հանդիպել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական գործակցության խթանմանն առնչվող հարցեր: Միքայել Մելքումյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը: Կողմերն անդրադարձել են ռազմարդյունաբերական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը:
Մաքսազերծման գների վերանայման պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել մի քանի տոնավաճառների առևտրականներ: «Փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել»,- նշել են նրանք:«Նորֆոլկ քոնսալթինգը» լուծարման փուլում է, սակայն ներկայում մաքսազերծման գներն ավելի բարձր են, քան «Նորֆոլկ» -ի ժամանակ:
Առաջին 7 ամիսների ընթացքում կառավարությունն այս տարի տնտեսական բարձր ցուցանիշ է գրանցել՝ գերազանցելով վերջին 8 տարիների թվերը: Արծվիկ Մինասյանն ամփոփել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում 100 օրը: Նա անդրադարձել է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տնտեսական քաղաքականություն չունենալու մասին հայտարարությանը:
Ուսումնական տարվա առաջին երկուշաբթին նախագահ Սարգսյանն այցելել է ,Մխիթար Սեբաստացիե կրթահամալիր և ,Դասարանե կրթական կենտրոն: Արմեն Սարգսյանը շրջել է կրթհամալիրում, զրուցել աշակերտների հետ, կիսվել ուսման մասին իր պատկերացումներով, պատասխանել կրթհամալրի սաների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դստեր հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:
Սեպտեմբերի 2-ը Արցախի հանրապետության հռչակման օրն է:Այն տոնական է,սակայն հաղթանակները տոնելուց առաջ Արցախում շտապում են հիշել հաղթանակները կերտողներին, խոնարհվել անմահացած նվիրյալների առաջ: Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Արցախի անկախության համար զոհված մարտիկներին: Հայկական երկու պետությունների նախագահներ Բակո Սահակյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ մարդկանց հոսքը շարժվել դեպի հուշահամալիր:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv