Items filtered by date: Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018
Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018 21:25

Երևի, մաս 124

Published in Երևի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է շուկա՝ գյուղմթերքի գներին ծանոթանալու: Կառավարության ղեկավարը շրջել է Գումի շուկայում, զրուցել գյուղացիների հետ, արձանագրել, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և կարևոր այլ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: Փաշինյանը եղել է նաև Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքի խանութներում՝ նկատելով, որ այստեղ գներն ավելի նորմալ են: «Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանում բանջարաբոստանային կուլտուրաներ  և կարտոֆիլ ցանվել է 6,5 հազար հեկտարով պակաս, այսինքն` այս տարի ցանքատարածքները նվազել են»,-  տեղեկացրել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Արդյունքում՝  մոտ  500.000 տոննա բերքի կորուստ է գրանցվել:

Ամուլսարի և «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ առաջացած կրքերը գնալով թեժանում են: Բախում է տեղի ունեցել 66-րդ օրը շարունակ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները փակ պահող «Բնապահպանական ճակատ» -ի ներկայացուցիչների և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների միջև: «Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների ուղղությամբ։ Այս մասին հայտարարում է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը, մինչդեռ ընկերությունից հերքում են լուրը: Բնապահպանները շարունակում են պնդել՝ Ջերմուկին հարակից սարերում որևէ մետաղական հանքարդյունաբերություն չպետք է իրականացվի: Ի դեպ, տեսչական մարմինն այսօր հանձնարարել է դադարեցնել Ամուլսարի շահագործումը մինչև նոր փորձաքննությունը: Ոստիկանությունը կողմերին կոչ է արել չսրել իրավիճակը, ինչպես և ԶԼՄ-ներին տրվող իրարամերժ տեղեկություններով չփորձել թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018 16:30

Մուլտիկնիկ 27.08.2018

Published in Մուլտիկնիկ

Աշխարհահռչակ Դեն Բիլզերյանն այցելել է Հայաստան և մեր երկրի քաղաքացիություն ստացել: Համացանցի աստղ, պոկերի արքա, Ինստագրամում մոտ 24 միլիոն հետևորդ ունեցող Դեն Բիլզերյանը Երևան է ժամանել գիշերը: Նրա այցը մասնավոր է, պաշտոնական հանդիպումների մասին չի հաղորդվում:

Հունիսի 17-20 տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել  Արմավիրի մարզի մի շարք համայնքներին՝  փաստի առաջ կանգնեցնելով գյուղացիներին:  Էջմիածնի հարակից գյուղերում կարկուտը գետնին է հավասարեցրել ցանքատարածությունը, վնասել է  պտուղն ու բանջարեղենը: Նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի հետևողական ու սրտացավ վերաբերմունքը հատկապես Արմավիրի մարզի գյուղերի ու գյուղացիների նկտամամբ՝ մարզի Աղավնատուն, Մրգաստան, Ամբերդ, Դողս համայնքների բնակիչները  աշնանացանի ցանք կատարելու համար դիմել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին և խնդրել են   ցորենի սերմացու: Կարճ ժամանակ հետո նրանց խնդրանքը դրական արձագանքի է արժանացել և հիմնադրամ դիմած  բոոլոր  համայնքների ղեկավարներին տրամադրվել է ցորենի սերմացու գնելու անհրաժեշտ գումարը: 

Երկուշաբթի, 27 Օգոստոսի 2018 10:45

Անցուդարձ 27.08.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։