Items filtered by date: Երկուշաբթի, 28 Մայիսի 2018
Երկուշաբթի, 28 Մայիսի 2018 23:00

Էպիկենտրոն 28.05.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 25 հոգանոց պատվիրակությամբ: Հայաստանի ընտրանու կազմում առաջին անգամ մրցավայր էր մեկնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ով Եվրոպայի առաջնությունում իր մեկնարկը նշանավորել է բրոնզե մեդալով: Սա իսկապես լավ ցուցանիշ է, հաշվի առնելով այն, որ Նվեր Ծառուկյանը բազկամարտով զբաղվում է ընդամենը 3 ամիս և սա նրա առաջին մրցապայքարն էր Եվրոպայի ուժեղագույն բազկամարտիկների հետ:

Երկուշաբթի, 28 Մայիսի 2018 21:25

Երևի, մաս 59

Published in Երևի

Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության, տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Մենք հին կապերով ենք կապված,- հիշեցրել է Լը Դրիանը: Նա ողջունել է այն պատասխանատվության ոգին, որ դրսևորեցին Հայաստանի քաղաքական ուժերն ու ժողովուրդը, որը թույլ տվեց ընտրել նոր վարչապետ, հավաստիացրել, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել ժողովրդավարությունը:

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: Հոբելյանական այս տարում ծրագրված են բազմաթիվ և բազմաժանր միջոցառումներ՝ գիտաժողովներ, համաժողվներ, մշակութային ու հասարակական տարբեր հանդիսություններ՝ ևս մեկ անգամ նշանավորելու և իմաստավորելու առաջին հանրապետության խորհուրդը հայկական պետականության հետագա կերտման ճանապարհին: Սարդարապատում օրվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ Հաղթանակի դար վերտառությամբ զինվորական շքերթն էր, համայնքների տոնական հյուրասիրությունը, ուրախ երգուպարը: Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100- ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետն ընդունել է զորահանդեսը, շնորհավորել զորահանդեսին մասնակցող ստորաբաժանումներին, Ամենայն հայոց կաթողիկոսը պահպանիչ աղոթք է ասել: Բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են զորահանդեսի հրապարակ բերված զինտեխնիկան, տեխնիկական սարքավորումները, անօդաչու թռչող սարքերը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։