Items filtered by date: Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 23:22

Էպիկենտրոն 19.02.2018

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 20:20

Անցուդարձ 19.02.2018

Published in Անցուդարձ

Դավթաշենի կամրջից նետված կնոջ ու նրա դստեր մահվան դեպքը ցնցել է հասարակությանը, մասնագետները սկսել են ներկայացնել ինքնասպանությունների հաճախականությունը ու միջազգային վիճակագրությունը:

Ձևից դեպի բովանդակություն: Կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ որակյալ կրթության ապահովումը: Կրթության և գիտության նախարարը խոսել է 2018 – ի առաջնահերթությունների մասին, ամփոփել 2017 – ը:

Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ 2008 թվականից Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, փետրվարի 19-ը հանրապետությունում նշվում է, որպես գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ գրախանութներում, գրադարաններում, դպրոցներում և մշակութային տարբեր հաստատություններում ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր Բուկինիստ գրախանութ է այցելել նաև հանրապետության ղեկավարը: Սերժ Սարգսյանը հանդիպել է հրատարակչությունների ղեկավարների հետ և նրանցից հետաքրքրվել է գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների ու խնդիրների մասին:

Եվրոպայի լռության պայմաններում Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումները Երևանի հանդեպ կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ,- փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի՝ Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մյունխենում պատասխանելով Ադրբեջանի պատվիրակի հարցին՝ Հայաստանի նախագահն ասել է՝ Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Սարգսյանն ավելացրել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն և նստի բանակցության սեղանի շուրջը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին: Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։

Երկուշաբթի, 19 Փետրվարի 2018 16:30

Մուլտիկնիկ19.02.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։