Items filtered by date: Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 02.10.2017

Published in Անցուդարձ

Օլիմպիական ավանի լողավազանում կայացել է լողի առաջին մրցաշարը, որին մասնակցել են օլիմպավանի լողի ակումբի երեխաները: Ավելի քան 200 երեխա 4 տարիքային խմբերում պայքարել են մեդալների համար: Մրցաշարի կազմակերպիչներն ընդգծել են որ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն երեխաների մեջ բարձրացնել սպորտային ոգին ու սերմանել հաղթողի հոգեբանություն:

Երկուշաբթի, 02 Հոկտեմբերի 2017 19:28

ՊՆ Վիգեն Սարգսյանը ամփոփել է տարին

Ազգ-բանակ հայեցակարգի ներկայացումից մինչև սպառազինության համալրում ու հայկական արտադրության ռազմական միջոցներ: Պաշտոնավարման մեկ տարին է ամփոփել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում ներդրված ծրագրերը, մշակված օրենքի նախագծերը և դրանց նշանակությունը: Տարին ըստ Վիգեն Սարգսյանի՝ գերծանրաբեռված է եղել:

Բավրայի սահմանային անցակետի արդիականացմամբ ավարտվել է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այն կառուցվել է Եվրոպական Միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ – ի Զարգացման ծրագրի կողմից: Անցակետի պաշտոնական բացմանը երեկ ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությանը մասնակցել են սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ՝ այդ թվում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ – ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Հյուրերի շարքում ներկա է եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանրապետության ղեկավարը այցելել է քաղաքի մի քանի մշակութային օջախներ, ծանոթացել ավանդական արհեստներին ու ավանդույթներին, որոնք հատուկ են գյումրեցիներին: Նախագահն այցելել է նաև Գյումրու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարության ընթացքին: Թումոյի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռևս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների և Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությունների ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Թուրքիայի  Ստամբուլ քաղաքում անցկացվում է Ապիմոնդյա մեղվաբուծության միջազգային համաժողովը, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 80 երկիր: Մեղվաբույծների միության համընդհանուր ֆեդերացիայի 1897 թվականից ի վեր անցկացվող  Ապիմոնդիա միջազգային համաժողովին Հայաստանը ներկայացնում է Մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ, Մուլտի ագրո գիտաարտադրական կենտրոնի գլխովոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։