Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստելու է տարածաշրջանում հակամարտությունների հակազդմանը: Ռուսաստանի նախագահի խորհրդականը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարարն էլ վստահեցրել է՝ նման օրակարգ չկա: Նրանք նաև ամփոփել են Երևանում անցկացված Եվրասիական շաբաթը, նշել, որ հայ գործարարները հետաքրքրված չէին Երևանում ընթացող տնտեսական ֆորումով: