Էրիկ Սարգսյանը զոհվել է մարտական դիրքում: Նա հայտնի «Եղնիկներ» զորամասից զոհված երեք ժամկետային զինծառայողներից մեկն էր: Գերմանիայից վերադարձել էր՝ հայրենիքին պարտքը տալու: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Սարգսյանների տանը, որի կարևոր անկյունը հետայսու Էրիկի մասին է պատմելու: Մերօրյա հերոսի եղբայրը ցույց է տվել Էրիկի ժամացույցը, որի վրա էլ դաջված է նրա հերոսության գույնը:
Քաղաքացիները վաղ առավոտից փորձել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի ուղևորությանը Մոսկվա: Ցուցարարները փորձել են փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվել է վարչապետի համար միջանցք ապահովել: Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո ևս բողոքի ակցիան շարունակվել է, բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, ով ավելի ուշ ազատ է արձակվել: Ցուցարարները խոստացել են՝ եռակողմ հանդիպման ոչ հայանպաստ արդյունքների պարագայում արգելելու են Նիկոլ Փաշինյանի վերադարձը Հայաստան:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv