Ինչո՞ւ ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ : Հարցի պատասխանն այսօր հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդին ուղղված ուղերձում: «Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ զեկուցվում էր, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը, որոշ սցենարներով նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը»,- ասել է նա: Փաշինյանը հավաստիացրել է, որ այս պահին ևս սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման և Արցախի կարգավիճակի հարցը: Մեղրին հանձնելու մասին լուրերը նա բացարձակ անհեթեթություն է որակել:
Ռուսաստանի ԱԳ նախարարն այսօր վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պուտինի,Փաշինյանի և Ալիևի ձեռք բերած համաձայնությունը կպահպանվի, քանի որ չկան նշաններ, որ որևէ մեկը փորձում է տապալել պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովը նաև նշել է, թե ինչպես հնարավոր կլիներ խուսափել մարդկային մեծ կորուստներից և արյունահեղությունից: Նախարարը վստահեցրել է, որ Ղարաբաղում որևէ թուրք խաղաղապահ չի լինելու և պարզաբանել, որ հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայված է լինելու Ադրբեջանի այն տարածքում,որը մոտ չէ Ղարաբաղին և նախկին կոնֆլիկտի տարածք չէ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալևի այն հայտարարությանը, թե Հայաստանից բարոյանական և նյութական վնասի փոխհատուցում են պահանջելու: Դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ Մարուքյանը խնդրել է պարզաբանել՝ եղե՞լ է արդյոք նման քննարկում Ալիևի հետ, և արդյոք այդ քայլը ևս համաձայնեցված է եղել վարչապետի հետ։
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv