Items filtered by date: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019

Հանրապետության Վայոց Զորի զորամասերից մեկում ուսումնական վաշտի զինծառայողները մասնակցել են հերթական հրաձգության պարապմունքներին: Թիրախները խոցել են, ուսումնական փուլի ավարտին կմեկնեն մարտական հերթապահության : Զինծառայողները վստահեցրել են՝ հրաձգարանում կրակային պատրաստության գերազանց գիտելիքներն, անհրաժեշտության դեպքում, կկիրառեն նաև հայրենիքը պաշտպանելիս:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր` ժամը 21-ին, Հանրապետական ստադիոնում կհյուրընկալի Հունաստանի ընտրանուն: Երեկ երեկոյան Աբրահամ Խաշմանյանի գլխավորած ընտրանին վերջին նախախաղային մարզումն է անցկացրել: Հույների հետ խաղին մեր թիմը մոտենում է լուրջ կորուստներով, բայց հավաքականի գլխավոր մարզիչը վստահեցրել է ,որ կարողացել է մոտիվացնել իր սաներին:

Շվեյցարիայում ընթանում է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի 32-րդ Վեհաժողովը։ Օրակարգն է ՝ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես իրավունքների նորմ. իրավիճակը Եվրոպայում»։ Վեհաժողովին մասնակցում է նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Իր ելույթում անդրադառնալով ազգերի ինքնորոշմանը` պատգամավորը խոսել է ինքնորոշված Արցախի Հանրապետության մասին ՝ նշելով, որ Արցախի ժողովրդի անվտանգության միակ իրավական երաշխիքը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը: Պատգամավորը բարձրաձայնել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին ՝ կոչ անելով միջազգային հանրությանը կիսաբաց աչքերով չնայել Արցախում ապրող մարդկանց իրավունքների վրա, որոնք չեն կարող և չպետք է պայմանավորվեն երկրի քաղաքական կարգավիճակով։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում ևս ամփոփել է հայրենիքի պաշտպաններին նվիրված ծրագիրը: Տարվա ընթացքում հիմնադրամը տարածաշրջանում 700-ից ավելի զինվորների համար առաջին անհրաժեշտության պարագաներով և սննդամթերքով լի ծանրոցներ է տրամադրել, հոգացել ծնողների սննդի և տրանսպորտի ծախսերը դեպի Արցախի զորամասեր: Այս անգամ ակցիան ամառային զորակոչի զինվորների համար է եղել: Արցախում ծառայող 153 զինվորների ծնողներ մեկնել են տեսակցելու իրենց որդիներին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։