Items filtered by date: Շաբաթ, 13 Հունիսի 2020
Շաբաթ, 13 Հունիսի 2020 22:00

Էպիկենտրոն 13.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վերջին օրերին Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել: Թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Քննարկմանը հրավիրված էին կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները,գլխավոր ճարտարապետը, շահագրգիռ այլ կողմեր: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր հուշարձան շենքերը պահպանվելու են: Հանրային սեկտորի ներկայացուցիչներից մեկն էլ մեղադրել է քաղաքապետարանին երկու տարվա հանցավոր անգործության մեջ:

Վերջին օրերին Երևանի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագիծը բուռն քննադատությունների է արժանացել: Թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը քննարկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի,ինչպես նաև մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների արտահերթ նիստում: Քննարկմանը հրավիրված էին կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, շահագրգիռ այլ կողմեր: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բոլոր հուշարձան շենքերը պահպանվելու են:

Կորոնավիրուս է հաստատվել է Արցախի ևս 10 քաղաքացու մոտ: Վարակը հաղթահարել է 11 քաղաքացի,մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է: Պարետատունը նախաձեռնել է պաշտպանիչ դիմակները մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց: Սուբսիդավորման շնորհիվ՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամանոց դիմակը արցախցիներին կառաջարկվի 100 դրամով:Բացի այդ՝կարագացվեն կառուցվող ծննդատան շենքի նորոգման աշխատանքները: Այն, սակայն, այս փուլում այլ նպատակի կծառայի:

Կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցիների անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Այս արտահոսքն, ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, երկրում անձնական տվյալների բավարար պաշտպանված չլինելու հետևանք է և կարող էր տեղի ունենալ պարետատան կամ հիվանդանոցի որևէ աշխատակցի էլեկտրոնային փոստը կոտրելու միջոցով: Խնդրին անձագանքել է նաև վարչապետի խոսնակը՝ հայտարարելով, որ իրավապահները զբաղվում են արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»,-այսօր առավոտյան Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դառնացած է ոչ միայն արձանագրված թվերի պատճառով, այլև հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ: «Ես Սևանից եմ եկել աշխատանքի և մեքենայի պատուհանից երևում էր, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները»,-ասել է կառավարության ղեկավարը, հավելելով՝ «Սկսել եմ մտածել, որ խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։