Items filtered by date: Շաբաթ, 02 Մայիսի 2020
Շաբաթ, 02 Մայիսի 2020 22:45

Ավտո դրայվ 02.05.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 02 Մայիսի 2020 20:20

Էպիկենտրոն 02.05.2020

Published in Էպիկենտրոն

Մայիսի 4-ին վերացվելու են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող բազմաթիվ սահմանափակումներ: Ռեստորաններն ու սրճարանները գործելու են միայն բացօթյա տարբերակով: Տնտեսվարողները ոգևորությամբ են սպասում վերաբացմանը և արդեն սկսել են նախապատրաստական բուռն աշխատանքը: Մայրաքաղաքի դեռևս փակ սրճարաններում մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանին ասել են, որ պահպանելու են հիգիենայի խիստ կանոններն ու ապահովելու են սոցիալական հեռավորությունը:

«Ճգնաժամային իրավիճակում ու տնտեսական խնդիրների պայմաններում զբոսաշրջության ոլորտին դեռևս բավականաչափ ուշադրություն չի դարձվում»,-ահազանգում են տուրիստական ընկերությունները: Նրանց խոսքով՝ կառավարության տրամադրած օգնությունը թեև որոշ չափով օգնել է, սակայն չի ծածկել ոլորտի բոլոր խնդիրները: Գործարքներ չեն իրականացնում, բայց բոլոր պարտավորվածությունները դեռևս պահպանվում են: Անցնող տարում տուրիզմի վերակենդանացման որևէ ակնկալիք չունենալու պայմաններում տուրօպերատորներն այժմ աշխատում են հաջորդ տարի տուրիստների հոսք ապահովելու համար:

Արցախում գյուղատնտեսությունը ռազմավարական ճյուղ է հայտարարված: Ոլորտում կառավարության իրականացրած ծրագրերի թվում է նաև Ամարասի հովտի մշակությունը: Արտեզյան հորեր ու պոմպակայաններ կառուցելով՝ նախատեսվում է ոռոգման ջրով ապահովել մինչև 700 հեկտար տարածք, ինչը նշանակում է առաջիկա տարիների համար պտուղ-բանջարեղենի արտադրության ծավալների շեշտակի ավելացում: Ամարասի հովիտ է այցելել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստը։ Քննարկվել են պանդեմիայի հետևանքով երկում ստեղծված իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու ուղիները: Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է նոր թափ հաղորդել դեռևս մարտ ամսին սկսած սոցիալական աջակցության խոշորամասշտաբ ծրագրերին: Այդ նպատակով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, սերտ կապ պահպանելով կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների հետ , կշարունակեն շրջել մայրաքաղաքում և Հանրապետության մարզերում՝ թիրախավորոված աջակցություն հասցնելով բոլոր կարիքավորներին: Դրան զուգահեռ խմբակցությունը կշարունակի հանդես գալ ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալուն ուղղված օրենսդրական նախաձեռնություններով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։