Items filtered by date: Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020
Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 14.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայրենիքի փրկության շարժում»-ն այսօր արժանապատվության հերթական բազմահազարանոց երթն է իրականացրել: Ի թիվս հրաժարական տալու կոչերի՝ ցուցարարները Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են, որ նա դեռևս ունի հումանիտար միջանցքով խաղաղ հեռանալու հնարավորություն: Շարժվելով Արաբկիր վարչական շրջանից՝ երթի մասնակիցներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, մի պահ կանգ առել Հանրապետության հրապարակում և Փաշինյանին կոչ արել պատուհանից նայել ու տեսնել, թե ինչ մեծ թվով մարդիկ են պահանջում իր հեռացումը: Ընդդիմությունը վաղը ևս արժանապատվության երթ է իրականացնելու:

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է մտավորականների, հասարակական ու քաղաքական գործիչների հետ: Հանդիպման մասնակիցները հետաքրքվել են գործող իշխանությանը հեռացնելու քայլերի, երկիրն այս ծանր վիճակից դուրս բերելու տարբերակների մասին: Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ արտաքին ճակատում ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում պատերազմ չէր լինի:

Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020 19:00

Ձայնային հարված 14.12.2020

Թեև «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները փակագծերն ամբողջությամբ չեն բացել, սակայն կոնկրետ հարցերի շուրջ հնչեցրել են դիտարկումներ: «Իշխանությունը չի կարողանում, ունակ չէ արձագանքել առկա վտանգներին», - ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման աբովյանը: Ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինները նաև անդրադարձել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություները սերտացնելու մասին իշխող խմբակցության ներկայացուցիչների թեզերին:

Հանրապետության երկրորդ քաղաքում չեն դադարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները: Գյումրեցիներն այսօր փակել են քաղաքի մի քանի փողոցներ՝այդպիսով իրենց բողոքն արտահայտելով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության դեմ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա:

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի,այս մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ուղիղ եթերում անդրադարձել է Հադրութի շրջանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ոտնձգություններին, դրանք որակել սադրանք Ռուսաստանի խաղաղապահ առաքելության նկատմամբ: Փաշինյանը նաև ասել է, որ գերիների ու անհայտ կորածների խնդիրն այս տարի չի կարգավորվի, ինքն էլ շարունակելու է կատարել վարչապետի գործառույթները: Անդրադառնալով Սյունիքի և Սևանի նկատմամբ թուրք-ադրբեջանական հավակնություններին՝ վարչապետն ասել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի:

«Մենք պետք է կայացնենք որոշումներ, և դրանք կարող են լինել հարցեր առաջացնող»,- այս մասին երեկ կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նիստին, ԱԽ անդամներից բացի, մասնակցել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Վարչապետը խոսել է Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր հատվածների վրա Ադրբեջանի հարձակման մասին և ասել, որ հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է առաջանալ որոշակի լարվածություն, վերաբերում է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։