17 կուսակցությունների նախաձեռնությամբ մայրաքաղաք Երևանում անցկացվել են հիշատակի միջոցառումներ: Նախ մոմավառություն է տեղի ունեցել Ազատության հրապարակում, այնուհետև տասնյակ հազարավոր քաղաքացիներ ջահերով լուռ քայլերթ են իրականացրել դեպի Մատենադարան,որտեղ հոգեհանգստի կարգ է կատարվել: Բացի ոգեկոչման արարողությունից որևէ այլ միջոցառում չի անցկացվել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ շատ դժվար է չանդրադառնալ զինվորի վրա մեղքը գցելու մասին իշխանավորների հայտարարություններին, սակայն այսօր լռություն են պահպանելու: Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, որ իրենց համար լռության օր է լինելու նաև վաղը:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից առաջնագծում կռված «Քաջարի» ջոկատի ազատամարտիկները վրդվովված են: Պնդում են՝ եթե Փաշինյանը չստորագրեր խայտառակ փասաթուղթը, դժվարությամբ ու մեծ զոհերի գնով մենք կհաղթեինք: «Մեղադրանքները, թե զինվորները փախել են ռազմաճակատից, չեն կռվել, դավաճանել են, լկտի սուտ է»,-ասել են ազատամարտիկները և ընդգծել՝ ռազմաճակատից փախել են միայն երկու պետությունների գերագույն հրամանատարները:
Դադիվանքի վանական համալիրն այս օրերին հազարավոր ուխտավորների է ընդունում: Մարդիկ շտապում են վանք՝ սրտում ու հոգում ունենալով գլխավոր ուխտը՝ որ Դադիվանքը Աստվածային զորությամբ իր դռները նորից բացի հայ ուխտավորների առաջ ու վանքում միայն շարական հնչի: Ուխտավորներից շատերը նաև մկրտվել են, իրենց համար կնքահայր ընտրելով առաջնագծի տղաներին: Վանական համալիրի վերջին ուխտավորների մեջ է եղել նաև մեր գործընկեր Աիդա Կարապետյանը:
85 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը: Դերասանի անունը կրող թատրոնի ներկայացուցիչը հայտնել է, որ մահը վրա է հասել սրտի կանգից՝ լուսադեմին: Արմեն Ջիգարխանյանը կինոյում սկսել է նկարահանվել 1960-ականների սկզբին, խաղացել է 300-ի հասնող ֆիլմերում ու թատերական ներկայացումներում: Նա Գինեսի ռեկորդակիր է՝ որպես ամենից շատ նկարահանված դերասան:
Քարվաճառն Ադրբեջանին հանձնելուն մնացել են հաշված ժամեր: Դադիվանքի հարակից ձորում աջ ու ձախից ծուխ է բարձրանում: Մարդիկ քանդում կամ այրում են իրենց տները, տարիների ստեղծածը փորձում փրկել թուրքի ճիրաններից: Ասում են՝ թշնամուն մի շիվ ու մոլախոտ էլ չեն թողնելու:«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Քարվաճառում, զրուցել հայրենազրկված բնակիչների հետ: Այն, ինչ տեսել ու ֆիքսել է մեր տեսախցիկը դատարկվող գյուղերում, միայն բառերով նկարագրել հնարավոր չէ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv