Items filtered by date: Երկուշաբթի, 05 Հոկտեմբերի 2020

Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները դատապարտող բողոքի ակցիա է տեղի ունեցել Կանադայի՝ մեծությամբ 2-րդ քաղաք Մոնրեալում: Տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ ոտքի են կանգնել՝ իրենց աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին ու Արցախին: Ակցիայի մասնակիցներին իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել նաև Կանադայի քաղաքացիներն ու քաղաքական գործիչները:

Ամերիկահայ համայնքի համառ ցույցերի շնորհիվ ամերիկյան CNN հեռուստաալիքը վերջապես սկսել է լայնորեն լուսաբանել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան: Միացյալ Նահանգներում «Էպիկենտրոն»-ի հատուկ թղթակից Արամ Արարատյանը տեղեկացնում է, որ հայ համայնքին հաջողվել է հասնել նաև նրան, որ վաղը Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին մամուլի ասուլիս է կազմակերպելու, որին մասնակցելու են ամերիկյան լրատվամիջոցները: Այդ հանդիպման ժամանակ մեր հայրենակիցները ներկայացնելու են ամբողջ ճշմարտությունը ադրբեջանա-թուրքական դաշինքի վերջին սադրանքի վերաբերյալ:

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին՝ հետմահու, Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան:Պարգևները հանձնել է Արցախի նախագահը: «Մեզ պետք է ամեն մի խրամատում ունենալ երկու հերոս, ամեն մի վաշտում ունենալ մի քանի հերոս և համոզված եղեք, որ հաղթանակը մերն է»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։