Items filtered by date: Ուրբաթ, 02 Հոկտեմբերի 2020

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը շարունակում է իր աշխատանքն Արցախում: Մարտունի այցելության ժամանակ մեր տեսախցիկն արձանագրել է հրետակոծությունից ավերված տներ, արկերի մնացորդներ, վնասված գույք: Սակայն Մարտունու բնակիչներն ընկճված չեն: Պատրաստ են պայքարել մինչև վերջ, հաղթել նախահարձակ եղած թշնամուն:

Հայկական կողմն ունի 54 նոր զոհ, բավականին շատ վիրավորներ: ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը, ներկայացնելով ռազմաճակատում երեկ ընթացած մարտերի մանրամասները, հայտարարել է` գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը և անձնակազմի քանակը եղել է աննախադեպ: Հակառակորդն ունի 830 զոհ, խոցված 4 «Սու 25» ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն: Ուշագրավ է, որ հակառակորդի սպանված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են արաբերենով:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների համատեղ կոչի վերաբերյալ: Ողջունելով փաստը, որ համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը՝ մեր երկրի ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է հակադարձել Արցախի դեմ ագրեսիային՝ պատրաստ լինելով աշխատել հրադադարի ուղղությամբ:

Հայկական կողմն անթույլատրելի է համարում Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության վաճառքն այն ժամանակ, երբ Բաքուն Անկարայի օգնությամբ իրականացնում է լայնածավալ ագրեսիա ընդդեմ Արցախի և Հայաստանի: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ընգծել է, որ ծանր զենքի կիրառմամբ քաղաքացիական բնակչության ուղղությամբ սիստեմատիկ հրետակոծությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։