Հարաբերակայն կայուն լարված գիշերվանից հետո հակառակորդն առավոտյան վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները չորս ուղղություններով: Ադրբեջանական զինուժը թիրախավորել է նաև Հայաստանի տարածքում՝ Քարվաճառի հետ սահմանակից գոտում, հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այն պատրաստվել է հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին: «Հայաստանի տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,- ընդգծել է Հայաստանի ՊՆ և հայտարարել՝ այսուհետև Հայաստանի զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv