Items filtered by date: Հինգշաբթի, 09 Հունվարի 2020
Հինգշաբթի, 09 Հունվարի 2020 22:00

Էպիկենտրոն 09.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 09 Հունվարի 2020 20:08

Անցուդարձ 09.01.2020

Published in Անցուդարձ

Այսօր տեղի է ունեցել 2020 թվականի Հայաստանի կառավարության առաջին նիստը: Գործադիրի որոշմամբ հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի համար նշանակվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ: Այդպիսով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազարով: Վարչապետը նշել է, որ 2020 թվականը պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան: Ուշագրավ քննարկում է սկսվել այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարել է, որ տնտեսվարողները Հայաստանում շարունակում են ՀԴՄ-ներ չթողարկել և առաջարկել քաղաքացիների նկարահանման հիման վրա տուգանել կտրոն չտվողներին:

Ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել է «Մարտի 1»-ի գործով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս նախկին պաշտոնյաների մասնակցությամբ այս տարվա առաջին դատական նիստը: Այն բավական թեժ մթնոլորտում է անցել: Վիճաբանություն է սկսվել ամբաստանյալների պաշտպանների ու տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի միջև, ով հանդես է եկել հետևյալ կոչով.«Թո՛ղ հարգելի պաշտպանները հարգեն «Մարտի 1»-ը, այլապես կհայտնվեն մեր տեղում»: Հայտարարությունը պաշտպանները համարել են սպառնալիք և դիմել են դատարանին՝ ձայնագրությունը տրամադրելու և այն հրապարակելու համար: Այս միջադեպով պայմանավորված՝ նիստը ընդհատվել է:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան և Թեհրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը երեկ սգո մատյան էր բացվել: Այսօր ևս Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, զինվորականները, փորձագետները, շարքային քաղաքացիները դեսպանատանը բացված սգո մատյանում գրառումներ են կատարել, ցավակցություն հայտնել Իրանի կառավարությանը, ժողովրդին ու հույս հայտնել, որ լարվածությունը շատ արագ կհաղթահարվի:

«Հայաստանը նոր ինստիտուցիոնալ լուծումներ է գտել` դիմագրավելու արտաքին սպառնալիքներին»: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Իրան-ԱՄՆ կոնֆլիկտի սրացմանն ու դրա հետևանքներին: Վերջին օրերի ամենաքննարկվող խնդիրը շարունակում է նաև փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ: Մասնագետները հնչեցնում են տարբեր վարկածներ, մինչև անգամ այն, որ Իրանի պատասխանն ԱՄՆ-ին եղել է բեմադրված, որպեսզի որևէ մարդկային զոհ ամերիկյան կողմից չլինի:

Տոնական օրերին շտապ օգնության կանչերի թիվն ավելացել է: «Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն ամփոփել է վերջին օրերին ստացած կանչերի վիճակագրությունը: Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը հիվանդանոց է տեղափոխվել 1657 հիվանդ, ինչը նախորդ տարվա համեմատ 350-ով ավելի է: «Շտապօգնության» կանչերի մեծ մասը սիրտ- անոթային, սուր շնչառական վարակներից գանգատներն են եղել, ինչպես նաև վնասվածքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։