Items filtered by date: Ուրբաթ, 31 Հունվարի 2020
Ուրբաթ, 31 Հունվարի 2020 22:00

Էպիկենտրոն 31.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 31 Հունվարի 2020 20:00

Անցուդարձ 31.01.2020

Published in Անցուդարձ

Ալմաթիում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը: Խորհրդի ընդլայնված կազմով նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն աջակցում է Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին և ընդգծել ընդհանուր տնտեսական տարածքում դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը: Ալմաթիում ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ: Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը միմյանց ձեռք են սեղմել և սելֆի արել:

Մնացականյան-Մամեդյարով տարվա առաջին հանդիպումն առաջին հերթին աչքի ընկավ տևողությամբ. երկու օր, ընդհանուր առմամբ՝ մոտ 13 ժամ: Քննարկված հարցերի վերաբերյալ երեկ հակիրճ մեկնաբանություն տարածեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը: Ավելի ուշ տարածվեց երկու երկրների արտգործնախարարների և միջնորդների համատեղ հայտարարությունը: «Համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»: Պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել է հայտարարությանը: «Անկախ ամեն ինչից, չեն կարող լինել թաքուն պայմանավորվածություններ, չի կարող լինել պարտադրանք»,- «Էպիկենտրոն»-ին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով՝ իրավիճակը ուսումնասիրելու և գնահատելու համար: Նախարարի խոսքով՝ առայժմ դպրոցները փակելու կարիք չկա: Առողջապահության նախարարությունը չինական ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր գնելու համար:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այսօր այս որոշումը կայացվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում: Ռեկտորի մրցույթի հայտարարությունը տրվելու է ընտրությունից 40 օր առաջ: Թեկնածուների անուններ դեռ չեն շրջանառվում:

Օդի, ջրի աղտոտվածության մակարդակի ստուգման նոր մոտեցումներ՝ ժամանակակից սարքավորումների միջոցով: Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի նորոգված ու ամբողջությամբ նոր սարքավորումներով վերազինված լաբորատորիան արդեն բացվել է: Ծախսվել է 540 հազար եվրո, որից 140 հազարը տրամադրվել է պետական բյուջեից համաֆինանսավորման սկզբունքով: Մնացած 400 հազար եվրոն էլ ԵՄ-ն է տրամադրել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»: Ասված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: «ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հայտարարությունում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։