Items filtered by date: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019 22:06

Էպիկենտրոն 17.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 17.09.2019

Published in Անցուդարձ

Նոր Խարբերդը նշում է վերակազմավորման 90 ամյակը: Ցեղասպանությունից մազապուրծ եղած խարբերդցիների ժառանգները Արարատի մարզում գտնվող համայնքը հիմնել են 1929 թվականին: Չնայած Նոր Խարբերդում ապրում են բնակիչներ տարբեր շրջաններից , սակայն 15 ընտանիքի արմատներ սկիզբ են առնում հենց Արևմտյան Հայաստանի պատմական Խարբերդ քաղաքից: Խարբերդցիների հետ համայնքի տոնը նշել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի անունից շնորհավորել են Խարբերդի վերակազմավորման 90 ամյակը և խարբերդցիներին փոխանցել Գագիկ Ծառուկյանի նվերը:

Նոր Խարբերդը նշում է վերակազմավորման 90 ամյակը: Ցեղասպանությունից մազապուրծ եղած խարբերդցիների ժառանգները Արարատի մարզում գտնվող համայնքը հիմնել են 1929 թվականին: Չնայած Նոր Խարբերդում ապրում են բնակիչներ տարբեր շրջաններից , սակայն 15 ընտանիքի արմատներ սկիզբ են առնում հենց Արևմտյան Հայաստանի պատմական Խարբերդ քաղաքից: Խարբերդցիների հետ համայնքի տոնը նշել են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի անունից շնորհավորել են Խարբերդի վերակազմավորման 90 ամյակը և խարբերդցիներին փոխանցել Գագիկ Ծառուկյանի նվերը:

Դատարանը հերթական անգամ մերժել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը: Գեներալի պաշտպանը նշել էր, որ Գրիգորյանը վատառողջ է և, հիվանդությունների վատթարացմամբ պայմանավորված, այլևս չի կարող գտնվել անազատության մեջ: Լևոն Բաղդասարյանը մեկ այլ միջնորդությամբ դատարանից խնդրել է թույլատրել վարձակալության տալ Գրիգորյանին պատկանող, արգելանքի տակ գտնվող շարժական և անշարժ գույքը: Միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել է փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու պատճառաբանությամբ: Հորից խլած բենզալցակայանը վերադարձնելու պահանջով էլ դատարան էր ներկայացել քաղաքացի Հայկ Թորոսյանը:

Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանը զուգահեռ դատարանի բակում միաժամանակ բողոքի երկու ակցիա է իրականացվել: Ցուցարարների մի խումբը պահանջել է կալանքի տակ թողնել երկրորդ նախագահին, մյուսը՝ ազատ արձակել նրան: Վճռի հրապարակումից հետո կրքերը դատարանի բակում թեժացել են: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանի ազատության դեմ պայքարող ցուցարարները երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Մոսկվայում կայացել է Հայաստանի Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի համատեղ նիստը: Ռուսաստանի Դաշնություն է մեկնել հայկական պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ: Պատգամավորը ռուս գործընկերների մոտ բազմաթիվ հարցեր է բարձրաձայնել, որոնք վերաբերել են ռազմատեխնիկական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներին: Հանձնաժողովների համատեղ նիստին հաջորդել է հայտարարության ընդունումը:

Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախ անդրադարձել են նախորդ օրվա ամենաաղմկահարույց թեմային՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին: ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապել գնահատական տալ՝ նշելով, որ իրավիճակը դեռևս պարզաբանման կարիք ունի: Առայժմ հնչում են միայն ակնարկներ, որոնց վրա դատողություն անելը սխալ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ կարծիք է հայտնել, որ Վանեցյանն իր հայտարարությամբ սկիզբ է դնում քաղաքական գործունեությանը: Պատգամավորներն անդրադարձել են նաև «Իմ քայլը» խմբակցության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու նախաձեռնությանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Հայկ Ալումյանը դատարանի որոշումը կապել է օրերս բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունների հետ: Երկրորդ նախագահի գնահատմամբ էլ՝ առաջին ատյանի դատարանն իր այսօրվա որոշմամբ անարգել է երկրի բարձրագույն դատական մարմնի՝ ՍԴ-ի որոշումը: Քոչարյանի պաշտպանները այնուհետև միջնորդել են այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառել, որի չափը կարող է որոշել դատարանը:

ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լռությունը կարճ տևեց: Երեկ ամբողջ հայրենական մամուլը փորձում էր հասկանալ, թե ինչ սև կատու է անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ամենամտերիմ կողմնակիցներից մեկի՝ Արթուր Վանեցյանի միջև: Կես օրվա ընթացքում վերլուծությունների պակաս չզգացվեց. առաջ քաշվեցին հարյուրավոր տարբերակներ: Վանեցյանն այսօր խոսեց և փաստացի վերջակետ դրեց բոլոր վարկածներին. «մի՛ փորձեք պղտոր ջրում ձուկ որսալ»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։