Items filtered by date: Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019
Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 22:45

Էպիկենտրոն 13.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր նիստի ավարտին խորհրդանական կրքերը թեժացել են: Բուռն է անցել «Բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին» հաղորդում տալու նախագծի քննարկումը: Համաձայն դրա՝ քաղաքացին, գրանցվելով հավելվածում, կարող է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը նկարահանել և ուղիղ կապով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցներն, ուսումնասիրելով տեսանյութը, կազմելու են վարչական ակտ: Օրինագծի հեղինակներն իշխող խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանն են: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փոփոխություններին դեմ են արտահայտվել՝ նշելով, որ այն ոչ թե կառողջացնի երթևեկությունը, այլ նոր խնդիրներ կառաջացնի:

Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 13.09.2019

Published in Անցուդարձ

Անցկացվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Այս անգամ պատգամավորներին նոր մանրամասներ է հայտնել պատերազմի օրերին առաջնագծում կանգնած զինծառայողներից մեկը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ հրավիրված անձը տրամադրել է շատ կարևոր տեղեկություն, որը մտահոգություններ է առաջացրել հանձնաժողովի անդամների մոտ: Թե ո՞վ է եղել փակ հանդիպման գաղտնի հյուրը, Քոչարյանն այդպես էլ չի բացահայտել:

Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 18:54

Ձայնային հարված 13.09.2019 «Գաթա» բենդ

Published in Music Սթար

Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հնարավոր հանդիպման մասին դեռ վաղ է խոսել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չեն կարող ասել: «Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,-ասել է Նաղդալյանը: Նա նաև տեղեկացրել է նախարար Մնացականյանի առաջիկա այցերի մասին, անդրադարձել օրակարգային մի քանի հարցերի:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանը «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման ընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված: ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի միջնորդությունը, Հրազդան ԲԿ-ի տնօրենը վերադարձրելէ յուրացրած խոշոր գումարը, իսկ ահա Գյումրիի ոստիկանությունը բացահայտելէ դրամանենգության դեպք: Այս և օրվա մյուս քրեական նորությունները՝ մեկ տեսաշարով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին: Հիշեցնենք որ Վարդանյանը մեղադրվում է բռնի ուժով իշխանությունը զավթելու փորձի համար:

Ազգային ժողովն այսօր քննարկել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը: Նաիրա Զոհրաբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կա՛մ կալանք՝ 1-3 ամիս, կա՛մ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Ազգային ժողովը քննարկել է նաև գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը և Սերգեյ Բագրատյանի ներկայացրած՝ պատգամավորների հարցումներին պատասխանելու համար 10-օրյա ժամկետ սահմանելու հարցը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։