Items filtered by date: Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019
Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019 21:37

Էպիկենտրոն 19.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախի հարավ-արևելյան շրջանի 112 մարտական դիրքի տղաները կյանքի ու մահվան կռիվ տվեցին 2016-ի ապրիլի 2-ի, լույս 3-ի գիշերը: Հակառակորդի հարյուրավոր հատուկ ջոկատայիններ հարձակվեցին «Լելե Թեփե» կոչվող բարձունքի վրա, որտեղ էլ տեղակայված էր 112 դիրքը: Մոտ 5 ժամ դիրքի տղաները դիրքի ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ կատաղի կռիվ տվեցին: Դիրքի ավագի ու նրա զինակիցների հետ, ցավոք, ընկավ դիրքը, բայց տղաներն այսօր ապրում են: Այսօր ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի տարեդարձն է:

Երկուշաբթի, 19 Օգոստոսի 2019 19:08

Քաշքշուկ և բերման ենթարկվածներ ԱԺ բակից

Ազգային ժողովի դիմաց ևս մթնոլորտը թեժ է եղել: Ցուցարարների և ոստիկանների միջև միջադեպ է  գրանցվել: Ամուլսարի շահագործման դեմ ակցիա կազմակերպած ակտիվիստները ցանկացել են մտնել խորհրդարանի այգի՝ հանրային քննարկում կազմակերպելու, սակայն հանդիպել են իրավապահների դիմադրությանը: 6 անձ բերման է ենթարկվել  ոստիկանության Արաբկիրի բաժին: Ակցիայի մասնակիցներին են հանդիպել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նրանք ներկայացրել են Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշումը: Այն է՝ քանի դեռ ժողովուրդն ասում է  ոչ, հանքը չպետք է շահագործվի:

Բողոքի խոշոր ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց: Ամուլսարի հանքի շահագործումն անթույլատրելի համարող ցուցարարները, բնապահպաններն ու «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, ոմանք բոյկոտել և դուրս են եկել, իսկ հանդիպման ավարտից հետո վարչապետի ներկայացրած փաստարկներից դժգոհ ցուցարարները բողոքի ակցիան տեղափոխել են Ազգային ժողովի բակ: Իսկ վարչապետն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ թիմակիցների հետ քննարկելու Ամուլսարի հարցը: «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան, որը վերջերս ընդունվել է ՀԱՕԿ-ի կազմ, աջակցություն է ցուցաբերել նաև Արցախի մարզադպրոցներին: Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ֆեդերացիան սերտորեն գործակցում է նաև Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Մանրակրկիտ ուսումնասիրելով, թե ինչի կարիք ունեն Արցախի մարզադպրոցները՝ Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան հատկացրել է անհրաժեշտ մարզագույք:

Մայրաքաղաքում գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչները պահանջում են կասեցնել Կառավարության որոշումները , որոշ դեպքերում էլ արժանի փոխհատուցում առաջարկել: Խոսքը փոքր Կենտրոնի բնակիչների մասին է: Նրանց պնդմամբ` այդ տարածքներում գտնվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններ, այդ թվում` Սախարովի հրապարակի վրա գտնվող «Հրշեջ տունը»: Բնակիչներին հանդիպել, նրանց մտահոգությունները լսել է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորը կարծում է, որ գերակա շահ ճանաչված տարածքների վերաբերյալ որոշումները վերանայման կարիք ունեն: Առաջիկայում խորհրդարանում աշխատանքային քննարկում է անցկացվելու՝ քաղաքաշինական ծրագրերի վերանայման ու հին Երևանի տեսքը պահպանելու նպատակով:

Այսօր մեռլոց է,և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստի արարողություն: Իսկ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է պատարագ, օրհնվել է տոնի խորհրդանիշ խաղողը: Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո օրհնվել է խաղողը և բաժանվել հավատացյալ ժողովրդին: Ի թիվս հարյուրավոր քրիստոնյաների՝ պատարագին ներկա է եղել նաև Ռոզա Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։