Items filtered by date: Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019
Երկուշաբթի, 15 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 15.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա «օդի հարկը» հանելու օրենսդրական առաջարկությամբ»,- հայտարարել է կոմիտեի նախագահը: Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ 2020 թվականից երկու լոուքոսթեր պատրաստ են մուտք գործել Հայաստանի շուկա, բայց մինչ այդ պայման ունեն՝ ավիաընկերությունների առաջ ծագող խոչընդոտները վերացնել։ Դրանցից գլխավորները «Զվարթնոց» օդանավակայանի բարձր սակագներն են և օդի հարկը: Կոմիտեն հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով նոր ուղղությունների համար հանել օդի հարկը:

Այսօր հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որտեղ կան կոշտ նկատառումներ Հայաստանի դատական համակարգի վերջին զարգացումների վերաբերյալ: Նշված է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում Հայաստանի իշխանությունն ընդունել է, որ գործող դատավորների համընդհանուր վեթթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, և փոխարենը պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը: ՍԴ-ի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։Հանձնաժողովը ողջամիտ չի համարել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը, ինչպես նաև անհանգստացնող է գնահատել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումներն ու այն, որ խորհրդարանը դրանք ողջունել է: Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն այսօր մեկնաբանել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ու Մարդու իրավունքների պաշտպանը:

Կանանց նկատմամբ բռնությունից մինչև արտերկրում գտնվող հայերի իրավունքների պաշտպանություն. Երկրի օբուդսմենն ու պատգամավորները Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները, խոսել կոնկրետ օրինակներով ու պայմանավորվել համատեղ ջանքերով լուծում գտնել դրանց: Նաիրա Զոհրաբյանն Արման Թաթոյանին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները Ռուսաստանում խոշտանգում են հայ կալանավորներին և հորդորել զբաղվել խնդրով: Խորհրդարանում անցկացված քննարկմանը հետևել է մեր գործընկեր Վաչիկ Գրիգորյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ քննարկելու են Սևանի շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակը, փորձելու են գտնել լուծումներ: Միչև այդ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այցելել են Սևանա լիճ, կապտականաչ ջրիմուռների և ջրի փորձանմուշ վերցրել, որն ուղարկելու են Վրաստան՝ փորձաքննության: «Սևանի հարցն ազգային անվտանգության խնդիր է, և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով»,-ասել է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Էրեբունու ԲՀԿ տարածքային կառույցի ավելի քան 200 անդամների ու երիտասարդների հետ: Հանդիպման նպատակը եղել է համայնքի գույքագրած խնդիրները ԲՀԿ նախագահին ներկայացնելն ու միասին լուծումներ գտնելը: Վթարային շենքեր, անբարեկարգ այգիներ ու մանկապարտեզներ, աշխատատեղերի ու սպորտդպրոցների բացակայություն. Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ծանոթ է բոլոր ոլորտներում առկա խնդիրներին և հայտարարե, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և ավագանու անդամներին կհանձնանարի այցելել վարչական շրջան, տեղում ծանոթանալ խնդիրներին և բարձրաձայնել դրանք: Գագիկ Ծառուկյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրների լուծման ճանապարհին կանգնել էրեբունցիների կողքին և հնարավորության սահմանում օգնության ձեռք մեկնել: Հանդիպման ավարտին կուսակցության վկայականներ են ստացել ԲՀԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնած բազմաթիվ բնակիչներ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Էրեբունու ԲՀԿ տարածքային կառույցի ավելի քան 200 անդամների ու երիտասարդների հետ: Հանդիպման նպատակը եղել է համայնքի գույքագրած խնդիրները ԲՀԿ նախագահին ներկայացնելն ու միասին լուծումներ գտնելը: Վթարային շենքեր, անբարեկարգ այգիներ ու մանկապարտեզներ, աշխատատեղերի ու սպորտդպրոցների բացակայություն. Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ծանոթ է բոլոր ոլորտներում առկա խնդիրներին և հայտարարել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին և ավագանու անդամներին կհանձնանարի այցելել վարչական շրջան, տեղում ծանոթանալ խնդիրներին և բարձրաձայնել դրանք: Գագիկ Ծառուկյանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդիրների լուծման ճանապարհին կանգնել էրեբունցիների կողքին և հնարավորության սահմանում օգնության ձեռք մեկնել: Հանդիպման ավարտին կուսակցության վկայականներ են ստացել ԲՀԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնած բազմաթիվ բնակիչներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։