Items filtered by date: Հինգշաբթի, 30 Մայիսի 2019
Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 22:10

Էպիկենտրոն 30.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, այնուհետև անցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցին: Փակ, գաղտնի քվերակությամբ վարչապետի առաջադրած չորս թեկնածուներն էլ ընտրվել են: Օրվա երկրորդ կեսին պատգամավորները սկսել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկումը: Օրենսդիրի աշխատանքային հինգշաբթին ամփոփել է Վոլոդյա Հովսեփյանը:

Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 30.05.2019

Published in Անցուդարձ

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր ռեկտորի պաշտոնակատար է ընտրել բուհի նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանին: Հիշեցնենք՝ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանն ամիսներ առաջ ազատել էր նրան պաշտոնից՝ անվստահության հիմքով: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածուները երկուսն էին՝ իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, որը նաեւ ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է, և նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը: 21 կողմ ձայնով Մայր Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահե Հովհաննիսյանի օգտին կողմ է քվեարկել 11 անդամ: Ընտրությունից հետո Գեղամ Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել Փաշինյանի առաջ դռներ փակելու և նոր իշխանության մասին:

Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 19:26

Dr. Դավիթ 30.05.2019

Published in Dr. Դավիթ

Կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին, նշել է, որ 2019-ի առաջին չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով: Վարչապետի խոսքով՝ ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում է: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ արդեն ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը, և այսօրվա նիստը 17 նախարարության կազմով վերջինն է:

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները  փակել են Երևան-Գյումրի միջպետական  ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Շինարարական աշխատանքներում ընդգրկված 19 կազմակերպության ավելի քան 700 աշխատակիցներ պահանջում են իրենց 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Բողոքի ակցիա անկացնողների խոսքով՝  իրենց տեղեկություններով «Հյուսիս –Հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերությունը կառավարության հետ խնդիրներ ունի:  Նրանք նաև պահանջել են հանդիպում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Փոխվարչապետի հետ հեռախոսազրույց ունենալուց և վաղը նրա գրասենյակի ղեկավարի հետ հանդիպելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Ժամը 14:00-ին, ճանապարհը բացվել է: 

Խորհրդարանն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր: Հարկային օրենսգրքի նախագիծը օրենսդիրը կքննարկի հունիսին՝ արտահերթ նիստում, հայտարարել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը հավանության է արժանացրել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Այնուհետև խորհրդարանը քննարկել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Վարչապետը ներկայացրել է չորս թեկնածուի:

Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 30.05.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։