Items filtered by date: Երկուշաբթի, 08 Ապրիլի 2019

Սանավիացիան Հայաստանում այսուհետև հասանելի է: Հիվանդները բուժհաստատություն կտեղափոխվեն ուղղաթիռով: Սահմանված 6 դեպքերում ծառայությունը կմատուցվի անվճար` պետպատվերի շրջանակում: Ուղղաթիռում հնարավոր կլինի պահպանել հիվանդի կենսագործունեությունը և նրան հիվանդանոց հասցնել 4 անգամ ավելի արագ, քան մեքենայով:

Աշխարհի բազմաթիվ երկրներում ականային վտանգը սպառնում է խաղաղ բնակչության և առաջին հերթին երեխաների կյանքին, հաճախ դառնում հաշմանդամության պատճառ: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՄԱԿ-ն ապրիլի 4-ը հայտարարել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր: Այդ օրվանից սկսած` մինչև ապրիլի 10-ը, իրազեկման տարբեր միջոցառումներ են անցկացվում նաև Հայաստանում: Տավուշը համարվում է մեր երկրի 4 ականապատ մարզերից մեկը: Մարզում ականադաշտերը բնակավայրերին ավելի մոտ են, տուժածների թիվն էլ՝ համեմատաբար ավելի մեծ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ականային վտանգների իրազեկման արշավը Տավուշում շարունակական գործընթացի մեջ է: «Հարավային Կովկասն առանց ականների» արշավն անցկացվել է Պառավաքար գյուղում:

«Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է Երկրապահ Կամավորականների Միության վարչության նախագահ: Միջոցառմանը հրավիրված էին երկրի պետական բարձրաստիճան այրերը:Հրավիրյալների թվում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Համագումարում ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել Արցախի հակամարտության կարգավորմանը:«Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով»,- հայտարարել է երկրի ղեկավարը: Համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Սասուն Միքայելյանը հայտնել է, որ մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի լիազորությունները, քանի որ միաժամանակ չի կարող լինել և՛ կուսակցության, և՛ ԵԿՄ նախագահ: Մանրամասները՝ Հասմիկ Օհանյանի տեսանյութում:

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի առաջին ներկայացուցիչը։ Հայ ծանրորդների հետ մրցավայր է մեկնել նաև «էպիկենտրոնի» սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը, ով հենց մրցավայրից կներկայացնի, թե ինչպիսի տրամադրություն է տիրում մեր հավաքականի ճամբարում, և ինչ ակնկալիք ունենք առաջին մրցումային օրից ։

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։