Items filtered by date: Հինգշաբթի, 07 Մարտի 2019

Գործադիրն ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին աղմկահարույց նախագիծը: Երեքի փոխարեն կունենանք երկու փոխվարչապետ, 17-ի փոխարեն՝ 12 նախարարություն և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Կառավարությունը հաստատել է նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռներեցները կազատվեն հարկերից: «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրն էլ կշարունակվի նոր պայմաններով:

Հինգշաբթի, 07 Մարտի 2019 20:45

Անցուդարձ 07.03.2019

Published in Անցուդարձ

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան շարունակում է մեծամասշտաբ աջակցությունը մարզերի մարզադպրոցներին: Լոռու և Շիրակի մարզադպրոցների առաջնահերթ կարիքները հոգալուց հետո Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ֆեդերացիան այս անգամ բռնցքամարտի տարատեսակ մարզագույք է հատկացրել Գեղարքունիքի մարզի 6 մարզադպրոցների:

Հինգշաբթի, 07 Մարտի 2019 19:46

Dr. Դավիթ 07.03.2019

Published in Dr. Դավիթ

«Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը չի ուշանա, ժամկետները կհամաձայնեցվեն»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա հերքել է տեղեկությունը, թե Հայաստանի իշխանությունները մտադիր են հրաժարվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններից: Մշակույթի ոլորտի աղմուկից է խոսել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Նա նշել է, որ ՊՈԱԿ-ների օպտիմալացման ու վերակազմավորման մասին հանրայնացված փաստաթուղթը եղել է հրապարակման ոչ ենթակա, աշխատանքային փաստաթուղթ, իսկ հնարավոր փոփոխություններն էլ ոչ թե իր որոշումով են լինելու, այլ կառավարության հանձնարարականով:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով նոր գանգատ կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- տեղեկացրել է ՄԻԵԴ-ում նրա իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը: Գանգատը, ըստ փաստաբանի՝ վերաբերելու է Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված դատավարությանը: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի բնորոշմամբ էլ՝ Կարեն Ղազարյանը Ադրբեջանի իշխանությանը պետք էր որպես քարոզչական հնարք, և Բաքուն նորից փորձեր կանի սահմանից մարդկանց առևանգելու ու շոուներ կազմակերպելու համար:

Ավելի քան 80 տուրիստական ընկերության ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են կառավարությանն ու Եվրամիության հայաստանյան գրասենյակին: Նրանք դժգոհում են Հայաստանում Եվրամիության երկրների դեսպանատներում և Վիզաների կենտրոններում Հայաստանի քաղաքացիների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքից և վիզաների անհարկի մերժումներից: Խնդիրը նոր չէ, սակայն ընկերությունների անդամները նոր կառավարությունից սպասելիքներ ունեն: Բաց նամակում մասնավորապես նշված է, որ դեսպանատների հետ աշխատանքում թե՛ ոլորտի աշխատակիցները և թե՛ սովորական քաղաքացիները բախվում են ոչ արժանապատիվ վերաբերմունքի:

Առավոտից «Երևան ավտոբուս» ընկերության վարորդների մի մասը հրաժարվել է երթուղի դուրս գալ՝ երթուղայինում տեղադրված տեսախցիկների պատճառով: Վարորդները դժգոհել են, թե այդ տեսախցիկների պատճառով իրենք չեն կարողանում նորմալ աշխատել, լարվում են ու ավելի նյարդային դառնում՝ վտանգելով ուղևորների անվտանգությունը: Քաղաքապետարանում ասել են, որ այդ տեսախցիկները հենց անվտանգության համար են տեղադրված: Ընդ որում, սա պիլոտային ծրագիր է: Տեսախցիկներն ընկերության շահագործած 177 ավտոբուսներից միայն երկուսում են դեռ փորձարկվում:Մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում բացվել է հայտնի հայազգի հետախույզներ Գոհար եւ Գևորգ Վարդանյանների անվան լսարան: Բացմանը ներկա է եղել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում ապրող Գոհար Վարդանյանի հետ, խոստացել՝ այնտեղ մեկնելուն պես կրկին հանդիպել: Չերչիլի, Ստալինի եւ Ռուզվելտի կյանքը փրկած հայտնի հետախույզ ամուսիններն ավարտել են հենց Բրյուսովի անվան համալսարանը: Նախագահ Սարգսյանը բուհի անձնակազմի հետ այսօր նաև փակ հանդիպում է ունեցել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։