Items filtered by date: Երկուշաբթի, 11 Մարտի 2019
Երկուշաբթի, 11 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 11.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Արցախի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ»,- Երևանում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա վստահեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի և Հայաստանի հարաբերություններում գործակցության նոր ուղղությունների համար որևէ խոչընդոտ չկա: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությանը:

Հանրային բնապահպանական դատարանը քննել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքների գործը: Նիստի մասնակիցները պնդել են, որ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերում հանքավայրի շահագործումը հանգեցրել է բնապահպանական վիճակի վատթարացման, հողի, ջրի ծանր մետաղներով աղտոտման, սոցիալական, առողջապահական իրավիճակի սրման: Դատարանը վճիռ է կայացրել, որն ուղարկվելու է իրավապահ մարմիններին:

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները առավոտից գործողություններ են իրականացնում Կենտրոնական ավտոկայարանում: Ոստիկաններն ազատում են հանրությանն առավելապես Բոգո մականվամբ հայտնի Ռուբեն Կոստանյանի ապօրինաբար զբաղեցրած տարածքները և պարզում են հոսանքի արտահոսքը: Կենտրոնական ավտոկայարանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը հայտնել է, որ տարիներ շարունակ ավտոկայարանի հոսանքի ծախսերն ահռելի գումարների են հասել, ինչն էլ կասկածի տեղիք է տվել:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունում մտահոգիչ կետեր կան. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս են մղվել»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Իվետա Տոնոյանի խոսքով` Արցախի ճակատագրի հետ կապված որեւէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ներգրավվածության: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հայտարարության մեջ ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմեր է տեսնում: Մտահոգիչ է, որ ստեղծվել է ներքաղաքական լարվածություն, դրական է, որ Մինսկի խումբն աշխատում է փոխադարձ ընդունելի տարբերակների ուղղությամբ: «Լուսավոր Հայաստանը» եւս հայտարարությունում մտահոգություններ տեսնում է:

Աշխատանքային շաբաթվա հենց սկզբից միանգամից երկու տարբեր ոլորտների աշխատողներ գործադուլ են անում: Կառավարության շենքի մոտ հավաքվել են իշխանության որոշումներից դժգոհ քաղաքացիները: Գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքում են ակցիզային հարկ սահմանելու որոշման դեմ, տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների ներկայացուցինչներն էլ դժգոհ են լիցենզիայի համար սահմանվող պետական տուրքերի ավելացումից: Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են, որ որոշման հետևանքով գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի 90 տոկոսը կփակվի, իրենք էլ կհամալրեն գործազուրկների շարքը:
 

 


ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հյուրընկալել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ քննարկելու առողջապահության ոլորտի խնդիրներն ու վերջին շրջանի բարեփոխումները: Նիստի օրակարգ են բերվել ամենաակտուալ թեմաները՝ քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների, ինսուլտի բուժման ոլորտում առաջարկվող փոփոխություններից մինչև հանրային լայն հնչեղություն ստացած հարցեր, ինչպես օրինակ՝ հանրային վայրերում ծխելու և նարգիլեի օգտագործման արգելումը: Նիստում հատկապես բուռն է քննարկվել փակ վայրում ծխելու արգելքին վերաբերող հարցը:

Երկուշաբթի, 11 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 10.03.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։