Items filtered by date: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 22:07

Էպիկենտրոն 23.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 20:50

Ավտո դրայվ 23.11.2019

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 23.11.2019

Published in Անցուդարձ

Կայացել է «Սոցիալական շարժում» նախաձեռնության հիմնադիր համաժողովը: Շարժման նպատակն է ձևավորել սոցիալական օրակարգ, ներկայացնել պատասխանատու գերատեսչություններին, փորձել առկա խնդիրներին գտնել լուծումներ: Նախաձեռնող խմբի անդամները վստահեցրել են, որ շարժումը քաղաքական նպատակ չի հետապնդում, բայց բարձրաձայված խնդիրների վերաբերյալ հետևողականություն չտեսնելու դեպքում կարող է վերածվել քաղաքականի: Շարժման հիմնադիր համաժողովին մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ և հանրության սոցիալական խնդիրներով մտահոգ գործիչներ:

«Վերջին տարիներին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն ավելացել է»,- հայտնել է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը: Ըստ նրա՝ ավտոմեքենաների թիվն օրեցօր ավելանում է, իսկ ոստիկանների թիվը մնում է նույնը: Բացի այդ, վերջին տարիներին Երևանում որևէ նոր փողոց, բացառությամբ Մոնթե Մելքոնյանի, չի կառուցվել: Բայց այն կիսատ է, իսկ արդյունավետությունը՝ ցածր:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել շմոլ գազից թունավորումների դեպքերը: Միայն 21 թունավորման և 5 մահվան դեպք է գրանցվել ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Հատկապես ջեռուցման սեզոնին ռիսկն ավելի է մեծանում, իսկ դրա համար պատասխանատու կառույցներում հորդորում են պահպանել անվտանգության նորմերն ու հոսանքից չանջատել անվտանգության ձայնային սարքերը: Ի դեպ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ այդպիսի սարքեր են կիրառվում: Փորձը ցույց է տվել, որ բոլոր դեպքերում, երբ արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր, այդ սարքերն անջատված են եղել:

Հեռախոսամարաթոնը նախորդում է հեռուստամարաթոնին, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 28-ին «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագրով: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: «Ֆոնեթոն»-ին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2020-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Երևանում իրականացրել է հայրենիքի պաշտպաններին նվիրված հերթական ակցիան: Հայրենիքի սահմաններն օր ու գիշեր հսկող զինվորների հարազատները հնարավորություն են ստացել մեկնելու Արցախի զորամասեր և տեսնելու իրենց որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը նաև զինվորների համար առաջնային անհրաժետության պարագաներով և սննդամթերքով ծանրոցներ է նախապատրաստել:

Իրանը հրավիրում է հայ գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանի, Իրանի և Նախիջևանի սահմանին օրեցօր ընդլայնվող «ԱՐԱՍ» տնտեսաարդյունաբերական ազատ գոտում: Իրանցիները անհամբերությամբ են սպասում հատկապես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ում հետ հոկտեմբերին Երևանում հանդիպում էր ունեցել Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆը:«ԱՐԱՍ» ազատ առևտրի գոտին ներդրողներին առաջարկում է 20 տարի արտոնյալ պայմաններ, էժան գազ, էլեկտրաէներգիա: Հայաստանում Իրանի մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ճանաչողական այց՝ Իրանի Ջուլֆա քաղաքում գտնվող ազատ գոտու առևտրատնտեսական ներուժը ներկայացնելու համար: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։