Items filtered by date: Հինգշաբթի, 14 Հունիսի 2018
Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 23:31

Ուրվագիծ 14.06.2018

Published in Ուրվագիծ
Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 23:18

Էպիկենտրոն 14.06.2018

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 72

Published in Երևի
Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 20:29

Անցուդարձ 14.06.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 14 Հունիսի 2018 19:26

Dr. Դավիթ 14.06.2018

Published in Dr. Դավիթ

Սասնա ծռեր խմբի ևս երկու անդամ դատարանի դահլիճից այսօր ազատ է արձակվել: Դատարանը բավարարել է Արթուր Մելքոնյանի և Արթուր Սողոմոնյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը և կալանքը փոխարինել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

 

 

Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում թեմայով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում մասնակիցների քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Մասնակիցները քննարկել են Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցը և փոխել գիտաժողովի ձևաչափի բանաձևը՝ 3+3-ից դարձնելով 4+2: Գիտաժողովի ընթացքում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Պատգամավորը շեշտել է, որ դրանցից մեկը կոռուպցիան է, որը սկսվում է մանկապարտեզից՝ հասնելով բարձրագույն իշխանության օղակներ:

Երկրորդ օրն է, ինչ աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ վարչապետը : Մինչև ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացմանը մասնակցելը, Հայաստանի ղեկավարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա բանակցությունից հետո, այսօր հանդիպել է նաև ՌԴ կառավարության ղեկավար դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետի օրակարգը հագեցած է: Օրվա առաջին հատվածում նա այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, այնուհետև մասնակցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհը նշում է որպես արյան դոնորի միջազգային օր՝ ի պատիվ 1868 թվականի այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լայնշտեյների: Նա հայտնագործել է մարդու արյան խմբերը: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում դոնորի օրը նշել են արյունատվությամբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։