×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018
Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018 23:55

Պառլամենտ 06.02.2018

Published in Պառլամենտ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ներկայացրել է  2018 նախարարության ծրագրերը, նաև խոսել նախորդ տարվա կատարված աշխատանքի մասին, որոնց մեծ մասը գերակա խնդիր են և  շարունակական են լինելու : Նախարարն ընդգծել է, որ մեծ աշխատանք է կատարվել հատկապես սպորտը մասսայականացնելու ուղղությամբ:

Այժմ լցված է Հայաստանի ջրամբարների մոտ 25 տոկոսը, ինչը սակավաջուր որակված 2017 թվականի ցուցանիշից էլպակաս է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ ԱրսենՀարությունյանը տեղեկացրել է, որ այս տարի նախորդի համեմատ արդեն ունենք 75 միլիոն խորանարդ մետր պակաս ջուր ջրամբարներում: Բայց դա չի նշանակում, որ հիմա պետք է լցված լիներ ջրամբարների 50 տոկոսը: Պարզապես ռիսկը այն է, որ հիմա արդեն հետ ենք մնացել նախորդ տարվա ցուցանիշից: Ցանկացած սցենարի դեպքում Սևանից 170 միլիոն խորանարդ ջուր բաց կթողնվի, իսկ հավելյալի մասին հետո կարելի է խոսել:

 Սահմանադրության փոփոխությունն ի՞նչ տվեց ու ինչ կորցրեցինք. քննարկումը ծավալվել է խորհրդարանական ուժերի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև:

 Օրակարգում ընդգրկված է եղել մեկ տասնյակ հարց, որոնց մի մասը պատգամավորները քննարկել են կայծակնային արագությամբ: Սակայն մինչև օրակարգին անցնելը քննարկման է ներկայացվել գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացություն ստացած Ելք խմբակցության  ներկայացրած նախագիծը: Ելքը առաջարկում էր ստեղծել էթիկային հանձնաժողով, սակայն առաջարկությունը մերժվել է: Ծառուկյան խմբակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, որ կմիանան Ելքին ու կանցկացնեն արտահերթ նիստ թանկացումների վերաբերյալ: Կառավարությունը ևս մեկ փոփոխություն էր արժանացրել բացասական եզրակացության, որը առաջարկել էր Ծառուկյան խմբակցությունը: Փոփոխությունը վերաբերում էր Ընտրական օրենսգրքին, խմբակցությունը առաջարկում էր հանել ռեյտինգային համակարգը:

Լինել բոլոր այն արվեստագետների կողքին, որոնք ունեն աջակցության կարիք. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մեկ օրում  մշակութային 2 ծրագիր է ֆինանսավորել: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանն արդեն երկրորդ անգամ հիմնադրամի հովանավորությամբ Գերմանիայում կներկայացնի հայ օպերային արվեստը: Իսկ տաղանդաշատ ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը Չեխիայում կմասնակցի «Պրահյան աստղաբույլ» մրցույթ փառատոնին: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը հանդիպել է Հայկ Տիգրանյանի և Լուսինե Սարգսյանի հետ, անձամբ հայտնելով նրանց աջակցելու՝ հիմնադրամի պատրաստակամությունը:

Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018 11:29

Անցուդարձ 06.02.2018

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018 11:23

Մուլտիկնիկ 06.02.2018

Published in Մուլտիկնիկ
Երեքշաբթի, 06 Փետրվարի 2018 11:23

Էպիկենտրոն 06.02.2018

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։