Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ այսօր խիստ վրդովված զանգահարել էին Էպիկենտրոն լրատավական ծառայություն: Նրանց մտահոգության պատճառը քաղաքի բազմաթիվ շենքերի բակերում կուտակված աղբն է, որը օրեր շարունակ չի մաքրվում: Գարշահոտությունը և դրախտային պայմաններ ստացած առնետների բազմությունը բնակիչների մշտական ուղեկիցն են: Բնակիչները կենտրոն վարչական շրջանի ղեկավարին մեղադրում են բացարձակ անգործության համար: Մեր նկարահանող խումբը շտապել է գնալ ահազանգի հետքերով
Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպիական ավանում: Մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ հայ ձյուդոիստները պատրաստվում են տարբեր միջազգային մրցաշարերի. իսկ տարվա գլխավոր մրցաշարը հայ մարզիկների համար ապրիլին Իսրայելում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է:
Վտանգավո՞ր է թե ոչ կամ ի՞նչ չափով է վտանգավոր ԳՄՕ – ների օգտագործումը: Բանավեճը դեռ երկար ջուր կքաշի, իսկ մինչև այդ այդպես էլ չենք իմանում, թե ինչ ենք ուտում: Մասնագետների դիտարկումները՝ տեսանյութում:
Razm.info մասնագիտացված կայքը 2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն: 2017 թվականին Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է 60 զինծառայողի մահվան դեպք ՝ ներառյալ պաշտպանության բանակը: Կորուստներից 25-ը մարտական են, 35-ը՝ ոչ մարտական: