2018 թվականի տվյալով Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 193 հազար մարդ: Նրանցից 8 200-ը՝ երեխաներ են, 9 900-ը՝ առաջին խմբի հաշմանդամներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում նվազել է մոտ 13 հազարով:
Անցած տարի պետական գույքի օտարումից ստացվող եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է գրեթե 5 անգամ՝ կազմելով ավելի քան 690 մլն դրամ: Աճել է նաև պետական գույքի մասնավորեցումից ֆինանսների ներհոսքը, իսկ Պետական հողերի կադաստրային արժեքի վճարումներից ստացվող եկամուտն էլ կազմել է մոտ 370 մլն դրամ: Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը խոսել է Զվարթնոց օդանավակայանի ճակատագրի մասին: Ինչ ճակատագիր կունենա Զվարթնոց օդանավակայանը:
Կոռուպցիան ծաղկում է, երբ քաղաքացին իրազեկ չէ. արդարադատության նախարարի ձևակերպումն է: Դավիթ Հարությունյանը հորդորում է զերծ մնալ այն ձևակերպումներից, թե ՄԻԵԴ դիմումների աճը մեր արդադարատության ցածր որակի պատճառով է: Դա վկայում է մարդկանց իրավագիտակցության ավելացման մասին: Արդարադատության նախարարը ամփոփել է 2017 թվականը, խոսել առաջնահերթությունների ու նախատեսվող ծրագրերի մասին:
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին աճել է 26,1 տոկոսով. կողմերը նշել են Երևանում տեղի ունեցած՝ ՀՀ և ՌԴ միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ:
Եվրոպայի լռության պայմաններում Երևանը գրավելու վերաբերյալ Ալիևի զառանցանքի հետևանքների մասին Հայաստանի նախագահի Մյունխենում արած հայտարարությունը մեսիջ է ոչ միայն Եվրոպային, այլև ամբողջ միջազգային հանրությանը և Ադրբեջանին, - կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Պատմության ընթացքում, ըստ Սարգսյանի՝ բամաթիվ են դեպքերը երբ մարդկանց ասածը որակվել է զառանցանք, սակայն հետո ունեցել է պատմական հետեւանք: Սերժ Սարգսյանի՝ Մյունխենի ուղերձներն ըստ Սուրեն Սարգսյանի՝:
Տարբեր տարիքային խմբերի սուսերամարտի Հայաստանի հավաքականները այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Մեր հավաքականները պատրաստվում են տարբեր մրցաշարերի, դրանցից յուրաքանչյուրն ինքնին կարևոր է, սակայն կարելի է առանձնացնել մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է Հայաստանւմ: Թե ինչեպս են մեր սուսերամարտիկները պատրաստվում առաջիկա կարևորագույն ստուգատեսներին՝ դիտեք ռեպորտաժում:
Հասարակական, քաղաքական գործիչներ, արվեստագետներ ու տարբեր ոլորտների ներկայացուցիչներ այսօր շնորհավորել են Հրապարակին հոբելյանի կապակցությամբ և մաղթել երկարամյա գործունեություն ու անաչառ տեղեկությունների հրապարակում՝ ի նպաստ մեր երկրի զարգացման: