Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018
Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018 23:00

Ուրվագիծ 09.10.2018

Published in Ուրվագիծ
Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018 22:00

Էպիկենտրոն 09.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիսչարդ Միլսն ավարտում է պաշտոնավարումը: Հրաժեշտի հանդիպմանը նա պատասխանել է լրագրողների հարցերին և իր անցած ճանապարհի մասին խոսել գործընկերների հետ: Ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ վերջին ամիսներին հայերն ապրում են Նոր Հայաստանում, որտեղ փոփոխություններն ակնհայտ են: Դեսպանը վարչապետին նվիրել է ամերիկացի հեղափոխական Ջոն Ադամսի մասին գիրք և լրագրողներին պատմել հենց այդ գիրքը նվիրելու ուղերձը:

Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 09.10.2018

Published in Անցուդարձ

Կառավարությունում այսօր հանրային քննարկում է տեղի ունեցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նոր նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցել են արտախորհրդարանական ուժերի և դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թեև նոր նախագծով նվազեցվում է թե՛ խորհրդարանի անցողիկ շեմը, և թե՛ ընտրագրավի չափը, այդուհանդերձ, առաջարկներ են հնչել անցողիկ շեմը մինչև 1 տոկոս նվազեցնելու, իսկ ընտրագրավը զրոյացնելու վերաբերյալ: Օրենսգրքի նոր փոփոխություններով վերացվում է նաև ամենաշատ քննադատված դրույթներից մեկը՝ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը, մեկ այլ փոփոխությամբ էլ խորհրդարանում կանանց տոկոսը կլինի 30՝ նախկին 25-ի փոխարեն: Ընտրական օրենսգրքի նախագիծը գործադիրը շուտով կհաստի և կուղարկի Ազգային ժողով:

Էպիկենտրոնն ամիսներ առաջ անդրադարձել էր 10-ը հազար դրամ գողություն կատարած սիսանցի կնոջ՝ մեծ աղմուկ բարձրացրած պատմությանը: Հասմիկ Սարգսյանը պնդում էր, որ հարևանի տնից վերցրել էր ընդամենը 4 հազար դրամ և միայն ոստիկանության հորդորով ցուցմունքում ստիպված նշել 10-ը հազարի մասին: Առաջին ատյանի դատարանը կնոջը դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման, հետագայում վերաննքիչը մեկ տարով նվազեցրել է պատժաչափը: Այս ամսվա վերջին լրանում է գործը վճռաբեկ դատարան վարույթ վերցնելու ժամկետը: Հասմիկ Սարգսյանին աջակցողներն այսօր հավաքվել են վճռաբեկի մոտ՝ ի պաշտպանություն նրա:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները հրաժարվում են ծառայողական մեքենաներից և դրանց հետ կապված բոլոր տեսակի ծախսերից: Այսօր խմբակցության անդամները ներկայացրել են, թե ինչպես են աշխատելու Երևանի նոր ձևավորվող քաղաքապետարանի ավագանիում։ ԲՀԿ ավագանու խմբակցությունն ընդդիմադիր է, սակայն չի պատրաստվում ոչ կատաղի ընդդիմանալ ամեն հարցի, ոչ էլ հնազանդ համաձայնել ցանկացած փոփոխության հետ:

Երեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 09.10.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։