Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 20.09.2017

Published in Անցուդարձ

Մարզահամերգային համալիրում այսօր ավարտված Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի որոշ շեշտադրումների: Ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունել են Նախագահի հայտարարությունը, որ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը hայ-թուրքական հարաբերության կարգավորման Ցյուրիխյան արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ և 2018 թվականի գարուն է մտնելու առանց դրանց:

Միջոցառման արդյուքներն են ամփոփել ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է,- ասել է Արա Բաբլոյանը: Ըստ նրա, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:


Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ: ԿԽՄԿ նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սերտ գործակցության կապակցությամբ: Պիտեր Մաուրերը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստակամ է նույն ոգով շարունակելու գործակցությունը, որը հաջողությամբ զարգանում է հատկապես առողջապահության, պաշտպանության, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքի, մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը նաև Արցախի հակամարտության հումանիտար հարցերի լուծման գործում: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է նաեւ Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նշելով, որ տարին խորհրդանշական է Հայաստանի և Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար և բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին: Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար: Երկու նախագահների հանդիպմանը հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը կարևոր է համարել Արցախի խնդրի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ: Նախագահ Դուդան ընդգծել է, որ Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և գործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից,- ասել է Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը սեպտեմբերի 16-ից սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և լուծում տվել դրանց: Գագիկ Ծառուկյանը կոմբինատի տնօրինությանը հանձնարարել է մթերման ամբողջ ընթացքում առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով՝ յուրաքանչյուր հարցում ընդառաջ գնալով խաղողագործներին:

Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը սեպտեմբերի 16-ից սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և լուծում տվել դրանց: Գագիկ Ծառուկյանը կոմբինատի տնօրինությանը հանձնարարել է մթերման ամբողջ ընթացքում առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով՝ յուրաքանչյուր հարցում ընդառաջ գնալով խաղողագործներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։