Items filtered by date: Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020 22:15

Էպիկենտրոն 28.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020 20:05

Անցուդարձ 28.07.2020

Published in Անցուդարձ

Կենտրոնական բանկի նորընտիր նախագահն ուշագրավ տեղեկություններ է հայտնել համավարակի ժամանակահատվածում երկրի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ անցած ամիսներին գրանցվել է վարկային ծավալների աճ, այդուհանդերձ, փոխանցումային մեխանիզմը դեռ վերջնականապես չի կարգավորվել: Մարտին Գալստյանի խոսքով՝ այս տարվա վարկային պորտֆելի աճը կազմել է մոտ երկու հարյուր միլիարդ դրամ: Դրա մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են: Գլխավոր դրամատան նախագահն անդրադարձել է նաև դրամի արժեզրկման, վարկային տոկոսադրույքները չնվազեցնելու, տնտեսական անկման ու գնաճին վերաբերող հարցերին:

Շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը: Դատարանը քննել է 2-րդ նախագահի և նախկին փոխվարչապետի գույքերի վրա դրված կալանքը հանելու միջնորդությունը: Մեղադրող դատախազն առարկել է՝ նշելով, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և ենթակա է բռնագանձման: «Իմ գույքի և հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ չի կարող կասկած առաջացնել»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Դատարանը մերժել է Հայաստանի սահմանը երկու օրով լքելու վերաբերյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը:

«Ես մի քանի անգամ և՛ հրապարակայնորեն, և՛ աշխատանքային միջավայրում խուրհուրդ եմ տվել Ադրբեջանի նախագահին մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, ասել եմ, որ դա ոչ մի լավ բանի չի բերի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական RBK հեռուստաալիքի հետ զրույցում: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, տավուշյան գործողություններին, այդ հարցում Ռուսաստանի աջակցությանն ու Թուրքիայի նկրտումներին: Նիկոլ Փաշինյանն առանցքային է համարել համանախագահների ջանքերը՝ ընդգծելով հատկապես Ռուսաստանի դերը ներկայիս համեմատաբար կայուն իրավիճակի համար: Վարչապետը բացառել է Ալիեւի հետ հանդիպման մոտակա հնարավորությունը, քանի դեռ լարվածությունը չի հանդարտվել:

Բարձր գնահատականներ ստացած, բայց այդպես էլ ուսանող չդարձած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր ևս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ էին: Ի տարբերություն նախորդ օրվա, ակցիան այս անգամ երկար չտևեց: Դիմորդները նախարարին նվեր են փոխանցել՝ Աստվածաշունչ և խաչ: Նրանք նաև արձագանքել են Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե ակցիան քաղաքական երանգ է ստացել:

ՍԱՏՄ-ն 2 շաբաթով կասեցրել է Սևանում գտնվող «Ուայթ շորժա» հանգստի գոտու խոհանոցի գործունեությունը: Խոսքն այն օբյեկտի մասին է, որտեղ կիրակի օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, խախտելով պարետի որոշումներն ու հակահամաճարակային կանոնները, մասնակցել էր խնջույքի: Պատգամավորը նույնպես ենթարկվել է վարչական տույժի: Իսկ հանգստյան գոտու սեփականատեր ներկայացած անձը խուսափել է տեսախցիկների առաջ տալ միջոցառման իրական կազմակերպչի անունը:

Հայ-ադրբեջանական հերթական բախումը Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն այսօր խաղաղ հավաք են անցկացրել BBC-ի մոտ: Այնտեղ են եղել նաև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Մեր հայրենակիցների՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ» վանկարկումներին ադրբեջանցիները պատասխանել են հայհոյանքներով: Իրավիճակը թեժացել է, երբ ադրբեջանցի ցուցարարը փորձել է հարվածել հայ երիտասարդներից մեկին:

Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020 16:30

Մուլտիկնիկ 28.07.2020

Published in Մուլտիկնիկ

Երեկ ուշ երեկոյան բախումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ: Միջադեպի հետևանքով 8-10 քաղաքացի բերման է ենթարկվել: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Ամուլսարի հանքի 6 աշխատակից մոտ 2 օր հրաժարվել են դուրս գալ հանքի տարածքից: Չնայած Ջերմուկի բնակիչների երաշխիքներին, որ իրենց վտանգ չի սպառնա,  հանքի աշխատակիցները վախեցել են դուրս գալ: Միջադեպի վերաբերյալ «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է հայտնել Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։