Items filtered by date: Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2020
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2020 22:04

Էպիկենտրոն 22.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 22.07.2020

Published in Անցուդարձ

ԱԺ-ում այսօր քննարկվել է ԲՈՒՀ չընդունված դիմորդների հարցը: Զուգահեռ ծնողները խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Աղմուկ հանած հարցին ԱԺ-ում որևէ լուծում չի տրվել, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանը քննարկմանը ներկա չի եղել: Դիմորդների ծնողներն ԱԺ-ից ուղևորվել են օմբուդսմենի գրասենյակ: Արման Թաթոյանը հայտնել է, որ նամակ է ուղարկել նախարարություն, որտեղ ներկայացված են ծնողների առաջարկությունները: Պաշտպանի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները գնացել են նախարարություն, հանդիպում պահանջել Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց, սակայն, ընդունել է փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Ի՞նչ լուծում կստանա հարցը:

« 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից»,- կառավարությունում արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլ ամսվա տվյալով՝ 70 հազար աշխատատեղ է կրճատվել, սակայն մայիսին այդ վիճակագրությունը մասամբ բարելավվել է: Վարչապետն ընդգծել է, որ ճգնաժամի հաղթահարմամբ պետք է սկիզբ դնել նոր ու որակապես այլ տնտեսության հիմնադրմանը:

«Ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա Արմեն Բիլյանը չի կրակել: Ով կրակել է , թող իր մեջ տղամարդկություն գտնի, ասի»,- «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ հայտարարել է անջատված գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը՝ Պավլիկ Մանուկյանի որդին: Նա ցուցմունք է տվել և ուշագրավ մանրամասներ ներկայացրել: Նիստի ժամանակ պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդել է լրացուցիչ հարցաքննության հրավիրել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Վալերի Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին: Ըստ պաշտպանի՝ նրանց առնչվող երկու հարցեր դատաքննության և նախաքննության փուլում քննարկման առարկա չեն դարձել:

Երեկ՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Մեր Զինված ուժերի ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Հայկական կողմը կորուստներ չունի, իսկ հակառակորդը բացի կորուստներից ունի նաև ծուղակում մնացած զինծառայողներ: ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում չի բացառել, որ ծուղակում հայտնված ադրբեջանցիներին գիշերը հաջողվել է դուրս գալ: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ էլ՝ նույն դիրքի ուղղությամբ հարձակումներ դեռ կլինեն: Նրանք անդրադարձել են նաև Ալիևի՝ Հայաստանի իշխանությանն ուղղված հայտարարությանը՝ «Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»:

«Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքն այսօրվանից կմտնի ուժի մեջ: ԱԺ նախագահը հայտնել է, որ ստորագրել է այն: Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև վարչապետը՝ նշելով, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր անդամներ։ Գործընթացի մանրամասներն այսօր ներկայացրել է Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ֊ում ճգնաժամ չկա, իսկ քվորում չլինելու պատճառը ոչ թե Սահմանադրական փոփոխություններն են, այլ ՍԴ 2 անդամների արձակուրդի գնալը: Նախարարը վստահեցրել է՝ առաջիկայում ՍԴ-ի նոր անդամներ կընտրվեն, և խնդիրը կլուծվի: Թեմայի վերաբերյալ «Էպիկենտրոն»-ը զրուցել է նաև ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։