Items filtered by date: Երկուշաբթի, 30 Մարտի 2020

Վաղն Արցախում տեղի կունենան համապետական կրկնակի՝ նախագահի և խորհրդարանի ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու, օրենսդիր մարմնում ներգրավվելու հայտ են ներկայացրել 10 կուսակցություն և 2 դաշինք: Կորոնավիրուսից պաշտպանվելու համալիր միջոցառումները Արցախի քաղաքական գործընթացներում մի շարք սրբագրումներ են մտցրել: Համավարակով պայմանավորված՝ դիտորդական առաքելությունը որոշակիորեն սահմանափակվել է: Այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսում Արցախի ԿԸՀ նախագահն ասել է, որ դիտորդական առաքելությունը սահմանափակելու հանգամանքը չի կարող բացասաբար ազդել ընտրությունների լեգիտիմության վրա:

Կառավարությունը կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին պարզելու համար շարունակում է մեկուսացման աշխատանքները: Զբոսաշրջության կոմիտեն 50-ից ավելի սենյակներ ունեցող հյուրանոցների ու հյուրատների սեփականատերերին գործակցության առաջարկ է անում: Կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ այն տնտեսվարողները, որոնք պատրաստ են տրամադրել իրենց հյուրանոցները մեկուսացման համար, կարող են ներկայացնել իրենց գնային առաջարկը: Գործադիրը աջակցության փաթեթ է մշակել ոլորտի ներկայացուցիչների համար:

Երկուշաբթի, 30 Մարտի 2020 18:56

Էպիկենտրոն 30.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ-ն բուռն քննարկումից հետո 1-ին ընթերցմամբ ընդունել է բջջային օպերատորների բաժանորդների տեղաշարժի, զանգերի և հաղորդագրությունների մասին տեղեկատվությունը մեկ հարթակում հավաքագրելու վերաբերյալ կառավարության նախագիծը: Գործադիրն այս առաջարկությունը հիմնավորում է կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփված մարդկանց շրջանակը բացահայտելու նպատակով: Նախագիծն ընդունվել է 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը կոշտ քննադատության են արժանացրել նախագիծը: Արտահերթ նիստում ընդունված մեկ այլ նախագծով՝ կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով մահանալու դեպքում դիահերձում չկատարել:

Կառավարությունն այսօր գումարած արտահերթ նիստում ընդունել է հակաճգնաժամային ևս երեք փաթեթ: Այսպիսով՝ կառավարության ընդունած միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսն ունեն տնտեսական աջակցության բնույթ , չորսը՝ սոցիալական: Մասնավորապես, սոցիալական խնդիրներ ունեցող հղի կանանց կտրամադրվի միանվագ նպաստ՝ 100 հազար դրամի չափով: Աջակցություն կստանան նաև աշխատանքից ազատվածներն ու մի շարք ոլորտների աշխատակիցները: Նիստի սկզբում Առողջապահության նախարարը ներկայացրել է այս պահի տվյալները:

Կորոնավիրուսը ժամ առ ժամ շարունակում է տարածվել աշխարհում, իսկ պետություններն ու մարդիկ էլ դրա դեմն առնելու տարբեր միջոցներ են ձեռնարկում: Մեր հաջորդ տեսանյութի հերոսները մարդիկ են, որոնք ապրում են համաճարակի մեծ տարածում ունեցող երկրներում: Նրանք «Էպիկենտրոն»-ին հեռավար հարցազրույց են տվել, պատմել իրենց երկրներում տիրող իրավիճակի մասին, հորդորել հայրենակիցներին չվախենալ, խուճապի չմատնվել ու հետևել պետության հորդորներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաք Երևանի ամբողջ տարածքում շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները: Երեկ վաղ առավոտից ախտահանվել են Նոր Նորք, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների փողոցները, մայթերը, կանգառները, բակերն ու շքամուտքերը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստեղծված իրավիճակը հաղթահարելու հրատապ առաջարկներ է ներկայացրել: Մարտի 29-ին կայացած խմբակցության արտահերթ նիստում, որտեղ, ի լրումն մարտի 25-ին խմբակցության նիստում ընդունված և կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, ժողովրդի և Կառավարության ուշադրությանն են ներկայացվել ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող 7 առաջարկներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։