Items filtered by date: Շաբաթ, 31 Օգոստոսի 2019
Շաբաթ, 31 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 31.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 31 Օգոստոսի 2019 20:23

Անցուդարձ 31.08.2019

Published in Անցուդարձ

Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի պատմության ինստիտուտի տնօրենը հայտարարեց, որ Թբիլիսին պատմական ադրբեջանական քաղաք է: Ադրբեջանցիները բազմիցս իրենց են վերագրել նաև հարևան Իրանի պատմամշակութային ժառանգությունը: Այս շարքում, իհարկե, Հայաստանը առաջին տեղում է: Ադրբեջանցիները մեկ մեր երաժշտությունն են իրենցով անում, մեկ խոհանոցը: Այս անգամ հերթը հասավ նաև եկեղեցիներին:

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արցախցի պաշտոնակցի ուղեկցությամբ եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, նաև վերջին շրջանում իրականացված աշխատանքներին: «Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, պատրաստ են մեր աշխարհագրական հնարավորությունները ընդլայնել »,-ասել է Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը: Դավիթ Տոնոյանը և Կարեն Աբրահամյանը հանդիպել են նաև նախագահ Բակո Սահակյանի հետ:

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում, որտեղ երեկ անցկացվել է Արագածոտնի մարզի բնակիչներից մեկի հարսանեկան արարողությունը, զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց է տեղափոխվել 46 անձ, որոնցից 9-ը՝ անչափահաս: Այսօր արդեն տուժածների մեծ մասը դուրս է գրվել, ստացիոնար բուժումը կշարունակի 3 հիվանդ, երկուսը՝ մեծահասակների, մեկը՝ մանկական բաժանմունքում: «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

«Մենք ուզում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել արտահանողների և գործարարների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ ընկալել նրանց կողմից եկող ազդակները և դրանք կարողանանք ճիշտ կերպով կառավարել»,- արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նրանց ներկայացրել է ապագայի իրենց տեսլականը, ըստ որի՝ արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: «Մեզ համար շատ կարևոր է համոզված լինել, որ մենք ստեղծում ենք հավասար պայմաններ առանց բացառության բոլոր խաղացողների և գործող անձանց համար»,- ընգծել է Փաշինյանը:

Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից 3-ին այսօր կտեղափոխեն Երևան, այդ նպատակով 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան, ՖԲ իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել ողբերգական վթարի զոհերի ինքնությունը, նրանք ՀՀ քաղաքացիներ են՝ 1966 թ-ին ծնված Գրետա Ա.-ն և 1991թ-ին ծնված Մարտա Ս-ն: Վթարի հետևանքով տուժել է 19 անձ, որոնցից 16-ը ՀՀ քաղաքացիներ են: Նրանք տեղափոխվել էին Թբիլիսիի տարբեր բժշկական կենտրոններ: Տուժածներից 12-ն արդեն դուրս են գրվել, 4-ը շարունակում են գտնվել հիվանդանոցում: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր: Ըստ շրջանառվող լուրերի՝ դժբախտ պատահարի մեղավորը եղել է մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը, որը ղեկին քնել է:

Նոր մանրամասներ են պարզվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի ողբերգական վթարից: Հայտնի է երկու զոհերի ինքնությունը, նրանք ՀՀ քաղաքացիներ են՝ 1966 թ-ին ծնված Գրետա Ա.-ն և 1991թ-ին ծնված Մարտա Ս-ն: Վթարի հետևանքով տուժել է 19 անձ, որոնցից 17-ը ՀՀ քաղաքացիներ են: Նրանք տեղափոխվել են Թբիլիսի տարբեր բժշկական կենտրոններ: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել գիշերը՝ 03:10-ի սահմաններում: Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են երեք՝ Ford Transit, BMW և Mercedes մակնիշների ավտոմեքենաները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Էպիկենտրոն»-ին վթարի վերաբերյալ մանրամասներ են հայտնել:

Պարառաֆթինգի Հայաստանի հավաքականը սեպտեմբերին Ուկրաինայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեր ընտրանին կարևորագույն ստուգատեսին կմասնակցի բարձրակարգ մարզահագուստով: Հաշմանդամություն ունեցող մարզիկները մշտապես Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են: Դեռևս նախորդ տարի ՀԱՕԿ նախագահը ֆեդերացիայի ներկայացուցիչներին տրամադրել էր ժամանակակից ռաֆթ, որով էլ մեր մարզիկները նախապատրաստվել են աշխարհի առաջնությանը:

Պարառաֆթինգի Հայաստանի հավաքականը սեպտեմբերին Ուկրաինայում կմասնակցի աշխարհի առաջնությանը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մեր ընտրանին կարևորագույն ստուգատեսին կմասնակցի բարձրակարգ մարզահագուստով: Հաշմանդամություն ունեցող մարզիկները մշտապես Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են: Դեռևս նախորդ տարի ՀԱՕԿ նախագահը ֆեդերացիայի ներկայացուցիչներին տրամադրել էր ժամանակակից ռաֆթ, որով էլ մեր մարզիկները նախապատրաստվել են աշխարհի առաջնությանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։