Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019
Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 21.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիա»-ն Եվրոպա լիգայի փլեյոֆի առաջին խաղում վաղը՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում կհյուրընկալի Լյուքսեմբուրգի չեմպիոն Դյուդելանժին: Լյուքսեմբուրգի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում մեր թիմը կմասնակցի Եվրոպա լիգայի խմբային փուլին: Այսօր «Արարատ Արմենիան» նախախաղային վերջին մարզումն է անցկացրել, իսկ մեր հավաքականի մարզիչը նշել է,որ թիմը հասցրել է լիարժեք վերականգնվել և լիովին պատրաստ է խաղին: Որքանո՞վ է մոտ ֆուտբոլային երազանքի իրականացումը:

Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019 19:50

Երկու խոշոր հրդեհ Արայի լեռան մոտակայքում

Երեկ՝ ժամը 09:16-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 82 հրշեջ-փրկարար, նաև հարակից բնակավայրների բազմաթիվ բնակիչներ: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել է ժամը 02:15-ին: Իսկ այսօր առավոտյան Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ: Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:

Սասնա Ծռերի գործով այսօրվա դատական նիստը բավական սուր ընթացք է ունեցել: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների այրիները դատարանում հայտարարել են՝ երկու ոստիկանի մահվան մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը արևի երես տեսնելու իրավունք չունի: Գործով 2016-ից կալանքի մեջ գտնվող Արմեն Բիլյանն էլ նիստի ժամանակ բորբոքվել է, դատախազին ու դատավորին ասել, որ պատասխան են տալու իրենց գործողությունների համար:

Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019 17:15

Նոր միջազգային START-UP ծրագիր Հայաստանում

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղը Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է նոր միջազգային START-UP ծրագիր: Շնորհանդեսին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պաշտոնատար այլ անձինք: Ներկա են եղել նաև խոշոր գործարարներ Վիետնամից, Չինաստանից, Հնդկաստանից և Իրանից:

 

Ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է: Այդ նպատակով գործադիրը լրացուցիչ գումարներ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այդ մասին երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր նախարար Արայիկ Հարությունյանը: Ե՞րբ և ինչքա՞ն կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվելու հանրակրթական դպրոցներում. ուսումնական տարվան ընդառաջ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն անդրադարձել է առաջիկա ծրագրերին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։