Այսօր Պարոնյանի անվան թատրոնում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Նա ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։ Սգո արարողությանը մասնակցել են մշակույթի գործիչներ, մտավորականներ: Վերջին հրաժեշտին նաև ներկա է գտնվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Երվանդ Ղազանչյանի հուղարկավորությունը կատարվել է Երևանի քաղաքային պանթեոնում:
Ադրբեջանում նստել և մտածել են, որ հայերին հաղթելու համար պետք է լավ հայերեն իմանալ: Արդեն նույնիսկ հայագիտության կենտրոն են հիմնել, ուղղակի մի խնդիր կա՝ այդ երկրում շատ քիչ են հայերեն իմացողները: Հիմա հայտարարությամբ փնտրում են մարդկանց, որոնք վարժ տիրապետում են հայերենին: Նորաբաց կենտրոնը մտադիր է նաև լուրջ զբաղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իրենց խոստովանությամբ, աշխարհին հակամարտությունը ճիշտ ներկայացնելու համար:
«Սանիթեք» ընկերության երկար սպասված ասուլիսը կայացավ: «Սանիթեքը շարունակվում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների»,- պաշտոնապես հայտարարեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը: Նախապես հայտարարվել էր, որ ասուլիսը Թբիլիսիում կազմակերպելը միակ ճանապարհն էր «Սանիթեք»-ի տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունեն երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: Սակայն, ասուլիսը կայացավ Երևանում, բայց տեսակապով: «Սանիթեք»-ի ներկայացուցիչները հերքեցին իրենց հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, տեղեկացրին, որ մտադիր են դիմել միջազգային արբիտրաժի իրականացման: Մինչև այդ կհանդիպեն կառավարության ներկայացուցիչների հետ:
Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը գնացել է նրա տան ուղղությամբ, բացառիկ նկարահանումներ արել ու մանրամասներ պարզել: Չնայած կինը տանը չի եղել, սակայն մեր տեսախցիկի առաջ խոսել է նրա որդին, պատմել, որ մայրը պարզապես իր ծնողների գերեզմանին է այցելել: Հարևաններն էլ ասել են, որ կինը վտանգավոր է և ունի որոշակի մտավոր խնդիրներ: Բացառիկ մանրամասները՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:
Կեսօրին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյուն է որոտացել, որի պատճառով երկու մեքենա վնասվել են, ճանապարհի մոտ 30 մետր հատված քանդվել է, դարձել դժվարանցանելի,տեղում աշխատում են փորձագետները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը փակագծեր է բացել, չի թաքցրել` լարված են հարաբերությունները առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, բայց հույս ունի` մի օր կհարթվեն: Արդյոք նախարարի ու տեսչական մարմնի ղեկավարի հարաբերությունները լարվե՞լ են, երբ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը եթերով «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ էր արել, որից հետո տեսչական մարմինը տուգանել էր նախարարի նախկին խորհրդական Տեր-Մինասյանին: Այս և այլ սկանդալային հարցերի պատասխանել է Էդգար Խուրշուդյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv