Items filtered by date: Չորեքշաբթի, 01 Մայիսի 2019
Չորեքշաբթի, 01 Մայիսի 2019 22:15

Էպիկենտրոն 01.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 01 Մայիսի 2019 20:00

Անցուդարձ 01.05.2019

Published in Անցուդարձ

Ավելի քան 50 քաղաքացի՝  խաբեության զոհ. «Թրավել Ան» ընկերության տուր-մենեջեր Աննա Սահակյանը մի քանի կեղծ փաթեթներ է վաճառել: Ոմանք խաբեությունը բացահայտել են սահմանը լքելիս, երբ անցակետերում ու օդանավակայանում արգելել են դուրս գալ, քանի որ ամրագրված տոմս չի եղել: Ոմանք էլ լուրն իմացել են արդեն խաբվածներից: Այսօր արդեն այդ ընկերության ներկայացուցիչ Աննա Սահակյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել, իսկ նրա ամուսինը, տուճածների պնդմամբ, փախել է երկրից: 

Աշխատանքի օրվա առթիվ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներն այսօր անցկացրել են իրենց ավանդական մայիսմեկյանը երթը: Երգերով, կոչերով ու դրոշներով ուղեկցվող երթն ընթացել է Մաշտոցի պողոտայից մինչև Շահումյանի հրապարակ, որտեղ էլ տեղի է ունեցել հանրահավաք: Կոմունիստները կարոտով են հիշել, թե ինչպիսի խանդավառությամբ էին նախկինում տոնում մայիսի մեկը, իսկ հիմա ավելի շատ մտահոգ են, քան ուրախ: Նրանց խոսքով՝ տոնը հնարավոր կլինի ըստ արժանվույն նշել, եթե Հայաստանում գործազրկություն և արտագաղթ չլինի, վերականգնվեն փակված գործարանները, քաղաքացիներն ունենան արժանապատիվ աշխատանք: Կոմունիստները նաև դիմել են վարչապետին՝ առաջարկելով իրենց օգնությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Արհմիությունների ներկայացուցիչներն էլ երթ են անցկացրել՝ նվիրված աշխատողի իրավունքների պաշտպանությանը:

Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման օրը կրկին բողոքի ակցիա են իրականացրել այգու նախկին աշխատակիցները: Նրանք շարունակում են պահանջել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Վերջինը, սակայն, չի պատրաստվում հեռանալ՝ պնդելով, որ բողոքի ակցիաներն ուղղորդված են: Խաչատրյանի խոսքով՝ կենդանաբանական այգու ներսում տիրող իրականությունը ոչ մի կապ չունի բողոքող անձանց ներկայացրածի հետ: Նա նշել է, որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու ցանկություն չունի, նրանց հետ պատրաստ է շփվել միայն դատարանում:

Չորեքշաբթի, 01 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 01.05.2019

Published in Մուլտիկնիկ

Ադրբեջանում այսօր մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» ադրբեջանա-թուրքական մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժությունները: Դրանց կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր: Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական գործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում: Զորավարժություններին ուշի ուշով հետևում են Արցախում: «Նախ և առաջ, զորավարժությունների խորագիրն է շատ հետաքրքրական, այսինքն՝ թուրքականության, պանթյուրքիզմի ագրեսիվ փիլիսոփայության համատեքստում է: Սա ևս մեկ անգամ մեզ համար պետք է դաս լինի, որպեսզի հանկարծ չմոռանանք իրականությունը»,- ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 3-ը:

Ոստիկանները Հայաստանում բացահայտել են կիբերհանցագործության դեպք: Պարզվել է, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության աշխատակիցները, ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածելով համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումար: Հանցավոր ամբողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը: Մանրամասները՝ տեսանյութում:


«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում սկսված բամբակի արտադրության գործընթացին ծանոթանալու նպատակով այստեղ է Սիրիայում հայտնի «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը: Սիրիացի գործընկերը շրջել է ցանքատարածությունում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: «Հայաստանի բամբակը որակով գերազանցում է բոլոր մրցակիցներին»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ աշխատանքները բարեհաջող ընթացք կունենան և հավակնոտ ծրագիրն էլ ավելի կընդլայնվի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։