Items filtered by date: Շաբաթ, 20 Ապրիլի 2019
Շաբաթ, 20 Ապրիլի 2019 20:30

Էպիկենտրոն 20.04.2019

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 20 Ապրիլի 2019 19:33

Ես կամ 20.04.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ

«Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր ամբողջ համակարգի համար »,-ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր նախկին ենթակայի հետ կապված սկանդալային դեպքին: «Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, չենք կարողացել կանխարգելել այս դեպքը»,- ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը խոսել է հեմոդիալիզի շուկայում հնարավոր մենաշնորհների մասին, ասել, որ եթե այդպիսի խնդիր կա, ապա դրանով պետք է զբաղվի հակամոնոպոլ մարմինը: Առողջապահության նախարարը տրանսպորտի գերատեսչության ղեկավարի հետ մասնակցում էր «Բի օթըմեյթիդ» ցուցահանդեսին:

«Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց Թուրքիայում ոչինչ չի փոխվել»,- կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Ընդհակառակը, Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում այդ երկրի դիրքերն ավելի են կարծրանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում ժխտման քաղաքականությունն ավելի լայնամասշտաբ է դարձել և տարածվել Անկարայի վարած միջազգային հարաբերություններում: Թուրքագետը նաև անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը: Լոքմագյոզյանը նշել է, որ երեք թեկնածուների միջև պայքարը բավական թեժ է լինելու:

«Կառավարությունը ցեմենտի ներկրման համար մաքսատուրք կիրառում է, սակայն ցեմենտի հումքի՝ կլինկերի համար՝ ոչ, ինչը լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում ներքին արտադրողին»,-անդրադառնալով «Պետական տուրքի մասին» աղմկահարույց նախագծին՝ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, հայտարարվեց, որ մինչև երկրորդ ընթերցում քննարկում կկազմակերպվի շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ: Ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե մինչև 2-րդ ընթերցում օրինագծում փոփոխություններ չկատարվեն, և խորհրդարանն այն ընդունի նույն տեսքով: Սերգեյ Բագրատյանը խոսել է հնարավոր ռիսկերի մասին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամանդային: ՀԱՕԿ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին և հայկական պատվիրակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Դեսպան Յամանդան նշել է, որ Ճապոնիան լավագույնս է նախապատրաստվում օլիմպիական խաղերին, Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին ընդգծել է , որ Հայաստանը ևս ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեր մարզիկները լավ մարզավիճակով ներկայանան օլիմպիական խաղերին: Դեսպան Ջուն Յամանդան, ով արդեն հասցրել է շրջել Օլիմպավանում և ծանոթանալ հայ մարզիկների համար ստեղծված հնարավորություններին, նշել է, որ տպավորված է այն մեծածավալ աշխատանքով, որն իրականացնում է Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտի զարգացման համար: ՀԱՕԿ նախագահն ու դեսպան Յամանդան քննարկել են նաև համատեղ գործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Կոտայքի մարզի ավելի քան 100 զինծառայողների ծնողների հնարավորություն է ընձեռվել այցելել Արցախ, տեսակցել տարբեր զորամասերում ծառայող որդիներին: Հիմնադրամը տրամադրել է հարմարավետ ավտոբուսներ, որոնք զինծառայողների ծնողներին կհասցնեն զորամասեր: Հայրենիքի պաշտպաններին հիմնադրամը նաև առաջին անհրաժեշտության պարագաներով ու քաղցրավենիքով լի ծանրոցներ է ուղարկել: Օրեր առաջ Արմավիրի և Արարատի մարզերի խաղողագործների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ զինծառայողների ծնողների համար հնարավորություն կընձեռի ամիսը մեկ անգամ այցելել Արցախ և հանդիպել իրենց զինվոր որդիներին: Մինչև Կոտայքի մարզը, նմանօրինակ նախաձեռնություն էր իրականացվել Գեղարքունիքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։