Items filtered by date: Ուրբաթ, 29 Մարտի 2019
Ուրբաթ, 29 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 29.03.2019

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 29 Մարտի 2019 20:00

Էպիկենտրոն 29.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը կլքի թատրոնի տնօրենի պաշտոնը: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը ուժի մեջ կմտնի ապրիլի մեկից: Ղարիբյանը պարզաբանել է, որ մաեստրոն տնօրենի պաշտոնում նշանակվել է օրենքի խախտումով: Կոնստանտին Օրբելյանն էլ նշել է, որ որոշումն իր համար անակնկալ չէր: Թե որո՞նք են լինելու նրա և թատրոնի աշխատակիցների հետագա քայլերը, կպատմի Հակոբ Գևորգյանը:

Կառավարությունն այսօր հաստատել է մի շարք նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել տնտեսությունը: Գյուղատնտեսության փոխնախարարը խոսել է այգի հիմնելու մասին: Պետությունը պատրաստ է մասնակի փոխհատուցել ծախսերն ու սուբսիդավորել այգեգործության համար ձևակերպվող վարկերի տոկոսադրույքները: 12 տոկոսով նաև վարկեր են տրամադրվելու տոհմային եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար: Ի դեպ, այդ 12 տոկոսից 10-ը ևս պետությունը վերցնում է իր վրա:

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը, որը տևել է 3 ժամ 15 րոպե: ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել: Իսկ Իլհամ Ալիևը, գո՞հ է արդյոք հանդիպման արդյունքից հարցին, որևէ պատասխան չի տվել: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախ անցկացվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը, որից հետո կրկին նախագահներին են միացել Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը:

«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունը լինելու է դռնբաց, սակայն չի բացառվում` լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի»,-խորհրդարանում հայտնել է Գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերին և վերջին շրջանի աղմկոտ իրադարձություններին : Եթե լինեն նոր երեւան եկած հանգամանքներ, հնարավոր է՝ վերաբացվի նաեւ հոկտեմբերի 27-ի գործը: Քննության է ուղարկվել նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը, որտեղ կան գործով ուշագրավ մանրամասներ: Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նմանատիպ հանդիպումները լինելու են շարունակական:

Ուրբաթ, 29 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 29.03.2019

Published in Մուլտիկնիկ

Արագ զարգացող և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում պետք է լինի նաև Հայաստանը: Տարբեր երկրների առաջատար գիտնականները մեր երկրում են՝ մասնակցելու Երևանում անցկացվող «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով միջազգային գիտաժողովին: «Գնացքից հետ չմնալու և մշտապես պարզ վերարտադրությամբ չզբաղվելու համար Հայաստանը պետք է մասնակից լինի ապագայի համար տեխնոլոգիաների ստեղծման գործընթացին: Իսկ գիտաժողովը լավագույն հարթակն է առաջատար գիտնականների հետ քննարկելու և սովորելու լավագույն փորձը»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է: Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Էմիրությունների քաղաքական վերնախավի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի հետ առանձնազրույցում քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ գործակցություն սկսելու վերաբերյալ հարցեր: Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Աբու Դաբիի, Դուբայի և Ֆուջեիրայի էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում եղել են ներդրումային տարբեր նախագծեր իրականացնելու և երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու   հարցերը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։