Items filtered by date: Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019
Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 22:16

Էպիկենտրոն 09.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանն օրվա ավարտին սկսել է նաև ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին աղմկահարույց նախագծի քննարկումը: Կառավարությունը Բարձր դատարանի դատավորների համար առաջարկում է վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա: Միևնույն ժամանակ, դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները պահպանվում են: Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է,որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն իրապես կամավոր է, որևէ առարկություն չի կարող լինել: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրանա»,- հայտարարել է Արդարադատության նախարարը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ այդպիսով բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազները դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ հիմքում դնելով այնպիսի գործոններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դատարանի անաչառությունը: Պատճառը մամուլում տարածված լուրերն էին, թե դատավոր Պապոյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանին այս տարվա մայիսին ազատ արձակելու որոշումը գրելուն:

2020թ-ի հունվարի 1-ից վարորդները կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով: Խորհրդարանն այսօր հաստատել է աղմկահարույց նախագիծը: Ընդունվել է նաև զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի փոփոխությունը, որը հեղինակել են ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսդիրի օրակարգում է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքը երկարաձգելու հարցը: Հանձնաժողովին ևս 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի ավարտուն եզրակացություն ներկայացնի և հնարավորություն ունենա հարցեր ուղղելու մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին և Հայկազ Բաղմանյանին:

«Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի բարձրացում չի լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, նա չի մանրամասնել՝ նշելով, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել: «Էպիկենտրոն»-ը փոխվարչապետից հետաքրքրվել է, թե արդյոք կառավարությունն արդյունավետության տեսանկյունից նորմալ համարու՞մ է 750 հազար դոլարով Ամանոր նշելը: Իսկ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ անդրադարձել է սահմանային վիճակին: Նա նորմալ է համարել վերջերս աղմուկ բարձրացրած ՊՆ-ի գնում կատարելու մասին տեղեկությունը, որի հետևում կանգնած է իշխանական թեկնածու:

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվել է միաձայն և արժանացել ավելի քան 80 անդամ-պետությունների աջակցությանը: Օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում ամփոփել են «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի արդյունքները:

«Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ համակարգային է համարվում այն կոռուպցիան, որից օգտվում են վերադասները: «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն»,- ընդգծել է վարչապետն ու հայտարարել, որ ինքը կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ է: «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողովում» Փաշինյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասելով, որ իրեն զարմացրել են դրա հետ կապված արձագանքները:

Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին մասնակցելու համար Երևանում է Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակությունը: Երկօրյա ֆորումի ժամանակ հարևան երկրների արդարադատության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են դատաիրավական բարեփոխումներին վերաբերող բազմաթիվ հարցեր: «Վրաստանն այսօր չունի օրենքով գողեր և կարող է իր այդ փորձը փոխանցել Հայաստանին»,- համաժողովի բացման արարողությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թեա Ցուլուկիանին: Մանրամասները՝ տեսանյութում:

Խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցերի մեծ մասը կրկին վերաբերել է Աբու Դաբիի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետի միջև կայացած հանդիպմանը, ինչպես նաև Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինարարությանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան նախագահն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին օրենքի նախագծին՝ նշելով, որ դա քաղաքական խնդիր է, հետևաբար ԲՀԿ-ն դեմ է օրինագծին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։