Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019
Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 22:31

Էպիկենտրոն 13.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«ՌԴ ԱԳ նախարարն ասաց այն, ինչ մենք բոլորս գիտեինք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև, որ ի հեճուկս ահազանգերի՝ Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղի չի մտել: «Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում»,- ավելացրել է վարչապետը: Իսկ ահա Զոհրաբ Մնացականյանը, ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցի, հայտարարել է, որ Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը մեծ ցավ է, և Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Հարց-պատասխանի ուշագրավ դրվագներն առանձնացրել է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 13.11.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 2020-ի պետբյուջեի նախագծին միանշանակ դեմ է քվեարկելու: «Սա չի կարող սպասարկել մեր պետության շահերը»,- հայտարարել են խմբակցության պատգամավորները: Միքայել Մելքումյանը հիշեցրել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ներկայացված կառավարության հնգամյա ծրագրին ԲՀԿ-ն դեմ է արտահայտվել: «2020-ի բյուջեն հստակ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք: Այս գործիքներով մենք չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն, և տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ» ,- ընդգծել է պատգամավորը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում շարունակվել է Սասնա Ծռեր զինված խմբավորման գործով մեղադրյալների հարցաքննությունը: Այսօրվա նիստին ցուցմունք են տվել Գագիկ Եղիազարյանն ու Սեդրակ Նազարյանը: Գործով մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Դատարանը պետք է հարցաքններ նաև Արեգ Կյուրեղյանին, նա, սակայն, չէր ներկայացել դատարան՝ առողջական խնդիրների պատճառով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողներն այսօր էլ շարունակել են իրենց ակցիան: Նրանց միացել են նաև ԵՊՀ-ի Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսները, հայտարարել, որ իրենց գործադուլը դեռևս նախազգուշացնող կոչ է: Դասախոսները հույս են հայտնել, որ խելամիտ ժամկետում նախարարի հետ հանդիպում կունենան ու կներկայացնեն իրենց մտահոգությունները: Գործադուլ անող դասախոսներից ոմանք ուսանողների հետ երթով հասել են նախարարություն:

ԱԺ նախագահին անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագիծն այսօր մերժվել է: Ընդդիմադիրները կողմ չեն եղել նախագծին, ինչը խորհրդարանում նոր բանավեճի պատճառ է դարձել: Նիստն ընթացել է բավական թեժ մթնոլորտում: Պատգամավորները քվեարկել, այնուհետև քննարկել են խորհրդարանական երեք ուժերի ներկայացրած օրենսդրական նախագծերը: Այնուհետև օրենսդիրները սկսել են քննարկել Բյուջե-2020-ի նախագիծը, որը լիագումար նիստ բերվելուց առաջ մանրամասն ներկայացվել էր մշտական հանձնաժողովներում: Պատգամավորները բազմաթիվ մտահոգություններ են ներկայացրել գլխավոր ֆինանսական փաստաթղթի թե՛ բովանդակության, թե՛ տեխնիկական մասի վերաբերյալ:

Արցախի Քաշաթաղի շրջանում այսօր դռներն է բացել հիմնանորոգված դպրոցը: Ուսուցիչներն ու աշակերտները տեղափոխվել են լուսավոր սենյակներ՝ նոր ձգտումներով ու պարտավորություններով: Կրթօջախը հետայսու կրելու է ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Ադամ Սահակյանի անունը:

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների ամուսնությունը և նրանց կողմից երեխայի որդեգրումն արգելող նախագծերի վերաբերյալ երեկվա ելույթի շուրջ բարձրացված աղմուկին, նաև պարզաբանել, թե ինչու է նրա հետ դուրս եկել դահլիճից: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ պատգամավորը որևէ մեկի հասցեին վիրավորական արտահայտություն չի հնչեցրել, այլ ընդամենը ներկայացրել է խմբակցության դիրքորոշումը: «Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել»,- ասել է ԲՀԿ նախագահը:

Ի պատիվ աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը: «Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։