Items filtered by date: Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018
Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 21:25

Երևի, մաս 61

Published in Երևի
Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 20:20

Անցուդարձ 30.05.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018 17:40

Ի՞նչ խնդիրներ ունի գյուղացին

Ի՞նչպես բարելավել գյուղատնտեսության ոլորտը, ի՞նչ խնդիրներ ունի գյուղացին: Ոլորտի պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներն այսօր քննարկել են առկա վիճակը, նախանշել անելիքը:

Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստին պատգամավորների ուշադրությանն է ներկայացվել 2017թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանում եկամուտների և ծախսերի կատարողականը։ Ֆինանսների նախարարից պատգամավորները հետաքրքրվել են նախորդ նախարարության հայեցակարգի, թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ, անդրադառնալով ռուսական և իրանական գազի վերաբերյալ հարցին, ասել է, որ դեռևս որևէ քննարկում չի իրականացրել ոչ ռուսական, ոչ իրանական կողմի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում է: Այցը երկօրյա է: Մինչեւ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները Հայաստանի վարչապետը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել: Դրանից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետեւ պաշտոնապես տրվել է վարչապետ Փաշինյանի հանդիպումների մեկնարկը: Օրակարգում հայ-վրացական հարաբերության խորացումն ու ամրապնդումն է: Փաշինյանի եւ Կվիրիկաշվիլիի հանդիպումից հետո վարչապետները ճեպազրույց են ունեցել: Կարմիր թելի պես նրանք առաջ են տարել այն միտքը, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունը պետք է զարգանա եւ խորանա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։