Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018
Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 23:12

Էպիկենտրոն 14.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Եվ այսպես, դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի  արտահերթ ընտրություններում առաջադրվեց 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, «Մենք»  դաշինքը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ», «Սասնա ծռեր» ,«Օրինաց երկիր»  և «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր մինչև ժամը 18-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց փաստաթղթերը, նաև պատասխանել լրագրողների հարցերին: Ովքե՞ր են համապետական ցուցակների առաջատարները, ի՞նչ թիմով են քաղաքական ուժերը գնում ընտրության և ի՞նչ ակնկալիքներով:

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ժողովրդի կամքի խեղաթյուրում չի լինելու: Երրորդ Հանրապետության պատմության մեջ ունենալու ենք լավագույն ընտրությունները», - խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նախընտրական գործընթացներին՝ կոչ անելով քաղաքացիներին ուշադիր լինել իրենց բնակարանի վրա գրանցված անձանց ցուցակներին: Պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավորի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն անկեղծացել է՝ իր հեքիաթում «Չար տնակ» ասելով նկատի է ունեցել Ազգային ժողովը: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 20:00

Անցուդարձ 14.11.2018

Published in Անցուդարձ

«Արզնու տոհմային թռչնաֆաբրիկա և խոզաբուծարան» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով: Որոշումը հրապարակվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում: Արզնի ընկերության քաղցրասերուցքային կարագի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է կովի կաթը: Այն 100 տոկոսով բուսական ծագման է: Ընկերությունը տուգանվեց անբարեխիղճ մրցակցության դրսևորման, նաև սպառողներին մոլորեցնելու համար: Ի դեպ, Արզնի ընկերությունը 2014 թվականին ևս հայտնվել էր հանձնաժողովի տեսադաշտում՝ նախազգուշացում էր ստացել թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել են Սասնա ծռեր զինված խմբի անդամների վրա համաներում կիրառելու և համաներման պահանջները կատարելու ընթացակարգի վարաբերյալ հարցեր: «Համաներում կիրառելուց առաջ պետք է լսել պատանդառուների և ֆիզիկական վնաս կրած անձանց կարծիքներն ու դիրքորոշումը»,-ասել է դատավորը: Խմբի անդամներից որևէ մեկի նկատմամբ համաներում կիրառելու կապակցությամբ առարկություն լինելու դեպքում տվյալ անձի նկատմամբ համաներումը չի կիրառվի: Դատարանը քննել է նաև Արայիկ Խանդոյանի և սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունները:

Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 14.10.2018

Published in Մուլտիկնիկ

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջել են թույլատրել Հայաստան բերել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները, որոնք տրանսպորտի նախարարությունն առաջարկում է վերասարքավորել, դարձնել ձախ ղեկով: Վարորդները սա համարում են վտանգավոր եւ համամիտ չեն նախարարության առաջարկին: Բողոքի ակցիան, ասում են, կշարունակեն այնքան, մինչեւ փոխհամաձայնության գան:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։